Մոմիկի փողոց (Եղեգնաձոր)
Արտաքին տեսք
Մոմիկի փողոց | |
---|---|
Մոմիկի փողոցում գտնվող Վայոց ձորի մարզային գրադարանի շենքը։ | |
Երկիր | Հայաստան |
Շրջան | Եղեգնաձոր համայնք |
Գտնվում է | Եղեգնաձոր |
Մարզ | Վայոց ձորի մարզ |
Պատմական շրջան | Վայոց ձոր գավառ, Սյունիք նահանգ |
Սկիզբ | Գրիգոր Նարեկացի փողոց |
Ավարտ | Ալավերդյան փողոց |
Անվանվել է | Մոմիկ |
Մոմիկի փողոց, փողոց Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում[1]։ Փողոցը սկսվում է Գրիգոր Նարեկացի փողոցից և ձգվում դեպի հարավ-արևելք։ Ձախից իրեն է միանում Պարույր Սևակի փողոցը, այնուհետև, հատվելով Կամոյի, Չալաբյան փողոցների հետ, ավարտվում է Զորավար Վարդանի և Ալավերդյան փողոցների հետ հատման խաչմերուկում։ Փողոցը անվանակոչվել է հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի անվամբ[1]։
Շենքեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- №1 Եղեգնաձորի մշակույթի կենտրոն
- №1 Վայոց ձորի մարզային գրադարան
- №1 Եղեգնաձորի պատկերասրահ
- №2 «Գլաձոր» հյուրանոց
- №3 Հախնազարյանի տուն (19-րդ դարի վերջ)
- №4 «Բեզոար» բնապահպանական հիմնադրամ
- №5 «Մաշտոց» հրատարակչություն
- №6 Եղեգնաձորի ՔԿԱԳ սպասարկման կենտրոն
- №7/1 «Չերրի Գարդեն Բուտիկ» հյուրանոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանի կառավարության որոշում N 1730-Ն, 30 նոյեմբերի 2006 թ․». irtek.am. 2006 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.