Jump to content

Պեդրո Պետրոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Պետրոնե
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1905(1905-05-11)[1]
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1964(1964-12-13) (59 տարեկան)
Մահվան վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Պեդրո Պետրոնե (իսպ.՝ Pedro Petrone, մայիսի 11, 1905(1905-05-11)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - դեկտեմբերի 13, 1964(1964-12-13), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը։ 1930թվականի աշխարհի առաջնության չեմպիոն։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն (1924 և 1928

Պետրոնեի ծննդյան թվականը հստակ հայտնի չէ․ համաձայն տարբեր աղբյուրների՝ նա ծնվել է 1904[2] կամ 1905 թվականին[3]։

Ուրուգվայի առաջնությունում «Նասիոնալ»–ի կազմում անցկացրել է 128 հանդիպում և դարձել է 146 գոլի հեղինակ[4]։։ Մասնակցել է «Նասիոնալ» հյուրախաղերին Եվրոպայում (1925) և Հյուսիսային Ամերիկայում (1927)։ «Ֆիորենտինայի» թիմում հանդես գալու ընթացքում Իտալիայի առաջնությունում անցկացրած 44 խաղում խփել է 37 գոլ։ Դարձել է Իտալիայի առաջնության 1931/32 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն[4]։

Ուրուգվայի ազգային հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 1923 թվականի նոյեմբերի 4-ին՝ Պարագվայի դեմ (հաղթանակ 2:0), վերջին հանդիպումը՝ 1930 թվականի հուլիսի 18-ին՝ Պերուի դեմ՝ աշխարհի առաջին առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում (հաղթանակ 1:0)։ «Սելեստեի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ։

Անձնական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուրուգվայի առաջնության լավագույն ռմբարկու (3)․ 1926, 1928, 1933[4]
  • Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու. 1932[4]
  • Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու(3)․ 1923, 1924, 1927[4]
  • Իր ժամանակի ամենաարագ մարզիկներից մեկը՝ 100 մետրը վազել է 11 վայրկյանում[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Звёзды 1930 года
  3. «Педро Петроне на сайте databaseolympics.com». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Club Nacional de Football». web.archive.org. 2010 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]