Jump to content

Պելե (ֆուտբոլիստ, ծնված 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելե
Pelé
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Judilson Mamadu Tuncará Gomes
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1991(1991-09-29)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Agualva-Cacém
Հասակ 182 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 28
Պատանեկան կարիերա
2006-2009 Պորտուգալիա Բելենենսիշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2011 Պորտուգալիա Բելենենսիշ 32 (0)
2011 Իտալիա Ջենոա 0 (0)
2011-2015 Իտալիա Միլան 0 (0)
2012-2013   Ուկրաինա Արսենալ Կիև 5 (0)
2013-2014   Պորտուգալիա Օլյանենսի 14 (0)
2014-2015   Պորտուգալիա Բելենենսիշ 30 (6)
2015-2017 Պորտուգալիա Բենֆիկա 0 (0)
2015-2016   Պորտուգալիա Պասուշ դե Ֆերեյրա 29 (4)
2017   Պորտուգալիա Ֆեյրենսե 1 (0)
2017-2018 Պորտուգալիա Ռիու Ավի 31 (7)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 0 (0)
Ազգային հավաքական
2009 Պորտուգալիա Պորտուգալիա Մ18 3 (1)
2009-2010 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 11 (0)
2010-2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 19 (1)
2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 3 (0)
2017-ներկա Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 17-ի, 2018

Ժուդիլսոն Մամադու Տունկարա Գոմիշ (պորտ.՝ Judilson Mamadu Tuncará Gomes, սեպտեմբերի 29, 1991(1991-09-29)[1][2], Agualva-Cacém), առավել հայտնի որպես Պելե, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Գվինեա Բիսաուից։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի և Գվինեա Բիսաուի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելենենսիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելեն Բելենենսիշի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հունվարի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռիու Ավիի դեմ խաղում[4][5]։ 2010 թվականի հունվարի 17-ին Պելեն գոլային փոխանցում տվեց Լեյշոյնշի դեմ խաղում, սակայն Բելենենսիշը պարտվեց 3-1 հաշվով[6]։ Ապրիլի 11-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում նա հեռացվեց խաղադաշտից պահեստայինների նստարանին նստած ժամանակ[7]։ 2010-11 մրցաշրջանում Պելեն անցկացրեց 20 հանդիպում։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 4-ին Պելեն պայմանագիր կնքեց Ջենոայի հետ՝ թիմին միանալով ամռանը[8]։ Այնուամենայնիվ, նա հանդես եկավ միայն մինչև 20 տարեկանների երիտասարդական թիմի կազմում, և օգոստոսի 30-ին համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Միլան[9]։ 2011-12 մրցաշրջանում Պելեն չանցկացրեց ոչ մի հանդիպում ակումբի առաջին թիմի կազմում։

2012 թվականի հուլիսի 31-ին Պելեն 1 տարվա վարձավճարով միացավ Արսենալ Կիևին[10][11]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 31-ին՝ Ուկրաինայի գավաթի Ավանգարդ Կրամատորսկի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Ուկրաինայի առաջնությունում անցկացրեց նոյեմբերի 25-ին՝ Դինամո Կիևի դեմ խաղում[13]։ Արսենալ Կիևի կազմում Պելեն անցկացրեց 7 հանդիպում։

2013 թվականի հուլիսի 13-ին Պելեն վարձավճարով տեղափոխվեց Օլյանենսի։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[14]։ Օգոստոսի 24-ին նա հեռացվեց խաղադաշտից Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 45-րդ րոպեին[15]։ Օլյանենսիի կազմում Պելեն անցկացրեց 16 հանդիպում[16]։

2014 թվականի օգոստոսի 26-ին Պելեն վարձավճարով վերադարձավ Բելենենսիշ։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Բելենենսիշի կազմում խփեց դեկտեմբերի 16-ին՝ Պորտուգալիայի գավաթի Ֆրեամունդեի դեմ խաղում[18]։ Առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում խփեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ Ժիլ Վիսենտեի դեմ խաղում[19]։ Ապրիլի 10-ին նա խփեց Արոկայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20]։ 2014-15 մրցաշրջանում Պելեն անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[21]։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը Պելեն տեղափոխվեց Բենֆիկա[22], ինչից հետո վարձավճարով միացավ Պասուշ դե Ֆերեյրային[23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Ակադեմիկայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 22-ին՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[26]։ Դեկտեմբերի 21-ին Պելեն գոլի հեղինակ դարձավ Բրագայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[27]։ 2016 թվականի ապրիլի 30-ին նա գոլ խփեց Բելենենսիշի դեմ խաղում[28]։ Պասուշ դե Ֆերեյրայի կազմում Պելեն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[29]։

2017 թվականի հունվարի 31-ին Պելեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Ֆեյրենսե։ Նա բաց թողեց տարվա մեծ մասը վնասվածքի պատճառով, և ակումբի կազմում իր առաջին ու միակ հանդիպումը անցկացրեց 2017 թվականի մայիսի 13-ին՝ փոխարինման մտնելով Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[30]։

Ռիու Ավի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 29-ին Պելեն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռիու Ավիի հետ[31]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 2-ին՝ Տոնդելայի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 21-ին Պելեն հեռացվեց խաղադաշտից Պորտուգալիայի լիգայի գավաթի Պորտուի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[34]։ 2018 թվականի ապրիլի 29-ին նա դուբլ ձևակերպեց Շավիշի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[35]։ Ռիու Ավիի կազմում Պելեն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[36]։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 6-ին Պելեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[39][40]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[41][42]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելեն իրավասու էր ներկայացնել Պորտուգալիան ու Գվինեա Բիսաուն միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Պորտուգալիայի տարբեր երիտասարդական հավաքականներում։ 2011 թվականին նա մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնացկեց աշխարհի առաջնությանը։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ թիմի բոլոր 7 խաղերում, իսկ Պորտուգալիան հասավ առաջնության եզրափակիչ[43], որտեղ հանդիպման լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով պարտվեց Բրազիլիային[44]։

Այնուամենայնիվ, Պելեն ընտրեց Գվինեա Բիսաուն և Գվինեա Բիսաուի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նամիբիայի դեմ խաղում[45]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բելենենսիշ 2008–09 Պրիմեյրա Լիգա 3 0 0 0 1 0 4 0
2009–10 13 0 2 0 0 0 15 0
2010–11 Սեգունդա Լիգա 16 0 1 0 3 0 20 0
2014–15 Պրիմեյրա Լիգա 30 6 4 1 5 0 39 7
Ընդհանուր 62 6 7 1 0 0 9 0 78 7
Միլան 2011–12 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արսենալ Կիև (վարձավճար) 2012–13 Պրեմիեր Լիգա 5 0 2 0 0 0 7 0
Օլյանենսի (վարձավճար) 2013–14 Պրիմեյրա Լիգա 14 0 1 0 1 0 16 0
Պասուշ դե Ֆերեյրա (վարձավճար) 2015–16 29 4 2 0 2 0 33 4
Ֆեյրենսե (վարձավճար) 2016–17 1 0 0 0 0 0 1 0
Ռիու Ավի 2017–18 31 7 4 0 3 0 38 7
Մոնակո 2018–19 Լիգա 1 0 0 0 0 0 0 1 0 1 0
Կարիերայի ընդհանուր 142 17 16 1 0 0 16 0 174 18

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[46]

Գվինեա Բիսաու
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Portugal - Pelé - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Rio Ave FC - Os Belenenses SAD, Jan 11, 2009 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. Manha, Correio da. «Diakité tira Belenenses dos lugares de descida» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Os Belenenses SAD - Leixões SC, Jan 17, 2010 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «CS Marítimo - Os Belenenses SAD, Apr 11, 2010 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Genoa, sprint per Pelè del Belenenses - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «AC Milan sign Belenenses midfield prospect Pele - Tribal Football». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Пеле уже в Киеве». СПОРТ.UA (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Пеле переходит не в Динамо, а в Арсенал». football.ua. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Avanhard Kramatorsk - Arsenal Kyiv, Oct 31, 2012 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Dynamo Kyiv - Arsenal Kyiv, Nov 25, 2012 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Vitória Guimarães SC - SC Olhanense, Aug 17, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «SC Olhanense - FC Paços de Ferreira, Aug 24, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Pele | Football Stats | Monaco | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Sporting CP - Os Belenenses SAD, Sep 13, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Os Belenenses SAD - SC Freamunde, Dec 16, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  19. «Os Belenenses SAD - Gil Vicente FC, Jan 18, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  20. «FC Arouca - Os Belenenses SAD, Apr 10, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. «Pele | Football Stats | Monaco | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. Marques, Eduardo (2016-07). «Os Capitais do Urbano no Brasil». Novos Estudos - CEBRAP. 35 (02): 10–13. doi:10.25091/s0101-3300201600020001. ISSN 0101-3300.
  23. «Pelé é o último reforço de Inverno! - Clube Desportivo Feirense». Clube Desportivo Feirense (եվրոպական պորտուգալերեն). 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. «Pelé emprestado ao Feirense» (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  25. «FC Paços de Ferreira - Académica Coimbra, Aug 17, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. «Sporting CP - FC Paços de Ferreira, Aug 22, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  27. «SC Braga - FC Paços de Ferreira, Dec 21, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  28. «Os Belenenses SAD - FC Paços de Ferreira, Apr 30, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. «Pele | Football Stats | Monaco | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  30. «CD Feirense - Sporting CP, May 13, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  31. «Pelé assina por 5 anos | Rio Ave». www.rioavefc.pt (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  32. «Rio Ave FC - Os Belenenses SAD, Aug 7, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  33. «CD Tondela - Rio Ave FC, Dec 2, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  34. «FC Porto - Rio Ave FC, Dec 21, 2017 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  35. «Rio Ave FC - GD Chaves, Apr 29, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  36. «Pele | Football Stats | Monaco | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  37. «Pele joins AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  38. «Ligue 1 transfer news: Monaco sign Pele to fill Fabinho void | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  39. «Monaco sign Pele - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  40. «Official | AS Monaco sign midfielder Pelé from Rio Ave | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  41. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  42. «PSG 4-0 Monaco: Neymar makes his return». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  43. FIFA.com. «Oscar treble wins thrilling final for Brazil». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  44. «Brazil U20 - Portugal U20, Aug 21, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. «Guinea-Bissau - Namibia, Jun 10, 2017 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  46. 46,0 46,1 «Pelé». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]