Jump to content

Պլեադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլեադա (ֆր.՝ La Pléiade), Վերածննդի դարաշրջանի ֆրանսական բանաստեղծական դպրոց։ Այդպես է կոչվել ի պատիվ մ․ թ․ ա․ 3-րդ ալեքսանդրյան յոթ բանաստեղծների խմբի։

Ձևավորվել է 1549 թվականին։

Պլեադաի անդամներն էին.

  • Պլադա դը Ռոնսարը,
  • Ժ. Գյու Բելլեն,
  • Ժ․ Ա․ դը Բաիֆը,
  • Է․ ժոդելը,
  • Ռ․ Բելլոն,
  • Ժ․ Դորան
  • Պ․ դը Տիարը։

Պլեադան յուրացրել է ներբողի, սոնետի, եղերերգի, էկլոգի, կատակերգյան և ողբերգության ժանրերը, ազգային վիպերգության ստեղծման կոչ է արել, պաշտպանել է պոեզիայի հասարակական նշանակությունը, պայքարել լեզվական միջոցների հարստացման համար։ Պլեադաի բանաստեղծները զարգացրել են քաղաքացիական մոտիվները, բնության թեման, սիրային քնարերգությունը։ Նրանց ուշ շրջանի ստեղծագործություններում ի հայտ են եկել կլասիցիզմի և բարոկկոյի գծեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Castor G. La Poétique de la Pléiade։ étude sur la pensée et la terminologie du XVIe siècle. Paris։ Champion, 1998
  • Михайлов А. Д. Поэзия Плеяды // История всемирной литературы։ В 9 тт. — Т.3. — М.։ Наука, 1985. — С.255-262.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 327