Ջուլի Ջոնսոն
Ջուլի Ջոնսոն անգլ.՝ Julie Johnson | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Bob Gosse? |
Դերակատարներ | Լիլի Թեյլոր, Քորթնի Լավ, Սպոլդինգ Գրեյ, Նոա Փլաթեր և Միշա Բարթոն |
Երաժշտություն | Անջելո Բադալամենտի |
Պատմվածքի վայր | Նյու Ջերսի |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Տևողություն | 93 րոպե |
«Ջուլի Ջոնսոն» (անգլ.՝ Julie Johnson), 2001 թվականի ամերիկյան դրամա, որի ռեժիսորն է Բոբ Գոսը։ Ֆիլմը նկարահանվել է Վենդի Հեմմոնդի պիեսի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլի Ջոնսոնը տնային տնտեսուհի է Նյու Ջերսիից։ Նա երկու երեխաների մայր է։ Ջուլին ապրում է միապաղաղ, ձանձրալի կյանքով, բայց ավելին իմանալու ցանկությունը նրան դրդում է գնել գիտահանրամատչելի ամսագրեր և դիտել ուսուցողական հեռուստահաղորդումներ։ Ձգտումը դեպի նոր գիտելիքներ ստանալը նրան տանում է համակարգչային դասարան, որը գտնվում է տեղի քոլեջում։ Իմանալով այդ մասին, ամուսինը կարծում է, որ նա խախտվել է։ Ջուլին նրան դուրս է հանում տնից։
Քլերը Ջուլիի լավագույն ընկերուհին է։ Վերջինս ներշնչվելով Ջուլիից նույնպես լքում է ամուսնուն։ Քանի որ նա գնալու ոչ մի տեղ չունի, ուստի տեղափոխվում է ընկերուհու մոտ ապրելու։ Ջուլին նրան համոզում է, որ իր հետ սովորելու գա։ Քլերը համաձայնում է։ Նոր կյանքը դառնում է արտասովոր այն բանից հետո, երբ Ջուլին սեր է խոստովանում Քլերին, որից հետո կանանց միջև սիրավեպ է սկսվում։
Սակայն հետագայում ընկերուհիների ճանապարհները բաժանվում են։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է մի շարք մրվանակներ[1]․
Մրցանակ | ||||
---|---|---|---|---|
Փառատոն/ Մրցանակ | Թվական | Մրցանակ | Կատեգորիա | Հաղթող |
«Աուտֆեստ» կինոփառատոն | 2001 | Grand Jury Award | Outstanding Actress in a Feature Film | Քորթնի լավ |
Ֆիլադելֆիայի Գեյ և Լեսբի միջազգային փառատոն | 2001 | Jury Prize | Best Feature — Lesbian | Բոբ Գոս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Awards for Julie Johnson «Internet Movie Database» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուլի Ջոնսոն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ջուլի Ջոնսոն»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Ջուլի Ջոնսոն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ֆիլմի պաշտոնական կայք» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2001 դրամա ֆիլմեր
- 2001 ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Ջերսիում
- Ամերիկյան անկախ ֆիլմեր