Ավարտել է Կոլորադոյի համալսարանը (1953, գիտությունների բակալավր՝ մեխանիկայի գծով), Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտը (1965, գիտությունների մագիստրոս՝ ավիացիոն-տիեզերական տեխնիկայի բնագավառում), Հարթֆորդի համալսարանը (1967, գիտությունների մագիստրոս վարչական գործունեության գծով)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1966 թվականին։ 1970 թվականի ապրիլի 11-17-ին, Ջեյմս Լովելի և Ֆրեդ Հեյսի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն-13» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Վթարի պատճառով տիեզերանավը Լուսնի վրա վայրէջք չի կատարել։ Թռիչքը տևել է 142 ժ 55 ր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 183)։