Ռեստիտուցիա
Ռեստիտուցիա (լատին․՝ restitutio - վերականգնում)։
- Քաղաքացիական իրավունքում իրավական, գույքային վիճակի վերականգնում։ Լինում է՝
- միակողմ (կիրառվում է կողմերից մեկի նկատմամբ)
- երկկողմ (երկու կողմերի նկատմամբ)։
- Միակողմ ռեստիտուցիա
Եթե գործարքը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցությամբ կամ կողմերից մեկը մյուսի հետ համաձայնություն է կնքել չարամտորեն, ինչպես նաև, երբ տուժողը գործարքը կնքել է ծանր հանգամանքներից դրդված, ռեստիտուցիա միակողմ է։ Այդ դեպքում մեղավորը տուժողին է վերադարձնում ողջ ստացածը կամ նրա արժեքը՝ փողով, ինչպես նաև հատուցում տուժողի վնասները, իսկ մեղավորից տուժողի ստացածը բռնագրավվում է հօգուտ պետության։
- Երկկողմ ռեստիտուցիա
Երկկողմ ռեստիտուցիա կիրառվում է այն դեպքում, երբ գործարքն անվավեր է ճանաչվել օրենքի պահանջներին չհամապատասխանելու հետևանքով (օրինակ, եթե պայմանագիրը կնքվել է անչափահաս, անգործունակ ճանաչված անձի հետ)։ Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրը մյուսին է վերադարձնում ողջ ստացածը կամ նրա արժեքը՝ փողով։ Եթե գործարքը կնքվել է պետության ու հասարակության շահերին ակնհայտ հակասող նպատակներով, ռեստիտուցիան չի կիրառվում, իսկ կողմերի ստացածը բռնագանձվում է հօգուտ պետության (ՀԽՍՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 49)։
- Միջազգային իրավունքում պատերազմի ժամանակ անօրինականորեն հակառակորդ պետությունից զավթած և նրա տերիտորիայից արտահանած գույքի վերադարձնելը։ Միջազգային-իրավական ակտերով ռեստիտուցիա կիրառելու որոշում կայացվեց հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ, որոնք նյութական և մշակութային հսկայական արժեքներ էին զավթել և արտահանել օկուպացված տերիտորիաներից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Подборка материалов по проблеме реституции национализированного имущества
- Вновь МОЯ деревня, вновь МОЙ дом родной // "Коммерсантъ" от 19 мая 1996
- А. Филимонова. Профессия — наследники // "Известия" от 20 мая 2002
- Е. Савченко. Пролетая над дворянским гнездом, можно оказаться в пролете(չաշխատող հղում)
- Хозяева готовы вернуться
- Национализированное имущество потомкам владельцев не отдадут
- С.Шекшунова. ЭТО «СТРАШНОЕ» СЛОВО — РЕСТИТУЦИЯ
- И. Тимофеева. Тяжелое наследование прошлого(չաշխատող հղում) // "Новая газета"
- А.Зубов. Восточноевропейский и послесоветский пути возвращения к плюралистической государственности
- «Трофейное искусство» Արխիվացված 2007-06-27 Wayback Machine — Библиографическая база данных всемирной литературы о судьбе культурных ценностей, перемещенных в результате Второй мировой войны из Германии в СССР того времени и находящихся на территории Российской Федерации и Содружества независимых государств. (ռուս.)
- Ю.В. Карпов. Юридические аспекты первых и последних лет Советской власти в России
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |