Ռիշոն Լե Ցիոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռիշոն Լե Ցիոն | |||||
רִאשׁוֹן לְצִיּוֹן | |||||
| |||||
Երկիր | |||||
Հիմնադրված է | 1882 թ. | ||||
Մակերես | 59 կմ² | ||||
ԲԾՄ | 40 մետր | ||||
Բնակչություն | ▲258 535 մարդ (2022) | ||||
Փոստային դասիչ | 75001–75199 | ||||
Պաշտոնական կայք | rishonlezion.muni.il | ||||
| |||||
Ռիշոն Լե Ցիոն (եբրայերեն՝ רִאשׁוֹן לְצִיּוֹן), քաղաք, գտնվում է Իսրայելի կենտրոնում, Միջերկրական ծովի ափամերձ գոտում, Թել Ավիվից 7 կմ հարավ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիշոն Լե Ցիոնը հիմնադրվել է 1882 թվականի հուլիսի 31-ին՝ Զալման Դավիթ Լևոնտինի գլխավորած «Հովեվեյ Ցիոն» շարժման մասնակից համարվող 10 ընտանիքների կողմից (ծագումով Օրշայից), ավելի ուշ նրանց միացել է ևս 7 ընտանիք[1]։ Քաղաքի անունը բառացիորեն թարգմանվում է որպես «Առաջինը Սիոնին» և վերցվել է Եսայի 41։27-ից՝ «Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի»։
1883 թվականին այդտեղ են ժամանել «Բիլու» շարժման 13 մասնակից և բնակչության թվաքանակը հասել է 100-ի[1]։
Իսրայելում Ռիշոն Լե Ցիոնը համարվում է սիոնիստական առաջին բնակավայրերից մեկը (Պետահ Տիկվայի հետ միասին, որը հիմնադրվել է 4 տարի ավելի վաղ)։ Նախատեսված է եղել բնակավայրը դարձնել գյուղատնտեսական, սակայն վերջինիս իրականացման համար նախատեսված փորձերը ապարդյուն եղան՝ բնության անբարենպաստ պայմանների պատճառով։ Սեպտեմբերին նրանց ներկայացուցիչ Ջոզեֆ Ֆայնբերգը մեկնել է Փարիզ և հանդիպում է ունեցել երիտասարդ բարոն Էդմոն դե Ռոտշիլդի հետ[1]։ Ռոտշիլդը համաձայնվել է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ դրամական օգնություն՝ ջրհոր կառուցելու համար։ Բարոն Ռոտշիլդը բնակավայրը վերցրել է իր խնամակալության տակ, ձեռք է բերել հողատարածքներ, Ֆրանսիայից գյուղատնտեսներ է ուղարկել, սկսել է խաղողագործությամբ զբաղվել և հիմնել է «Կարմել Միզրախի» գինեգործարանը (1887)։ Այդ գործարանում իր երիտասարդության ժամանակ աշխատել է Դավիդ բեն Գուրիոնը։ 1887 թվականին Ռիշոն Լե Ցիոնում կատարվել է Իսրայելի ապագա օրհներգ «Հա-թիկվան»։ Բարոնի կողմից նշանակված վարչության և բնակիչների միջև տեղի է ունեցել տարաձայնություններ, արդյունքում Ֆայնբերգի գլխավորությամբ խումբը լքել է բնակավայրը[1]։
XIX դարի վերջին և XX դարի սկզբներին Ռիշոն Լե Ցիոնը եղել է հրեական մշակույթի կարևոր կենտրոններից։ 1888 թվականին հիմնադրվել է առաջին դպրոցը, որտեղ դասավանդվել է եբրայերենով, իսկ 1898 թվականին հիմնադրվել է առաջին մանկապարտեզը[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիշոն Լե Ցիոնը Իսրայելի ամենաարագ զարգացող քաղաքներից է։
2019 թվականի դրությամբ Ռիշոն Լե Ցիոնը համարվել է Իսրայելի 4-րդ ամենաբնակեցված քաղաքը[3]։
2018 թվականին բնակչության 91,4 %-ը եղել են հրեաներ․ մուսուլմանները և քրիստոնյաները կազմել են 1 %-ից ավելի քիչ[4]։ Բնակչության բնական աճը կազմում է 0,7 %[4]։ Բնակչության 19,3 %-ը հայրենադարձներ են, ովքեր քաղաքում բնակություն են հաստատել 1990 թվականից հետո[4]։ Բնակչության 30,4 %-ը ունի բարձրագույն կրթություն[4]։ 2017 թվականի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 10492 շեկել[4][5]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա պահին Ռիշոն Լե Ցիոնի արդյունաբերության հիմնական բնավառներն են գինեգործությունը, շինարարությունը և առևտուրը։ Գործարանները և արհեստանոցները տեղակայված են հին արդյունաբերական գոտում, որը դարձել է փաբերի, պարային ակումբների և ռեստորանների հայտնի վայր։ Արդյունաբերությունը հիմնականում տեղակայված է քաղաքի երկու արդյունաբերական կենտրոններում՝ քաղաքի հյուսիսում և հարավում տեղակայված համապատասխանաբար հին և նոր արդյունաբերական կենտրոններում։
Տեղական կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլիյակում Օստաշինսկի (1950-51)
- Արիե Շեֆտել (1951)
- Մոշե Գավին (1952-55)
- Հերշոն Ման Մանկով (1955)
- Խանա Լևին (1955-60)
- Արիե Շեֆտել (1960-62)
- Նոամ Լաոներ (1962-65)
- Արիե Շեֆտել (1965-69)
- Հանանիա Հիբշտեյն (1969-83)
- Մեյր Նիցան (1983—2008)
- Դով Ցուր (2008—2018)
- Ռազ Կինստլիխ (2018-ից սկսած)
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիմ, Ֆրանսիա, 1986-ից սկսած
Մյունստեր, Գերմանիա
Լյուբլին, Լեհաստան
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Փրինս Ջորջսի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Էսեքսի շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Բրաշով, Ռումինիա
Դեբրեցեն, Հունգարիա
Թիենծին, Չինաստան
Տերամո, Իտալիա
Հերենվեն, Նիդերլանդներ
Գոնդեր, Եթովպիա
Խարկով, Ուկրաինա
Լվով, Ուկրաինա
Կրեմենչուգ, Ուկրաինա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 מדריך ישראל, 1979, էջ 180
- ↑ מדריך ישראל, 1979, էջ 181
- ↑ ירון דרוקמן (11.11.19). «[[:Կաղապար:Rtl]]». Ynet (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «[[:Կաղապար:Rtl]]» (PDF). www.cbs.gov.il (եբրայերեն). הלשכה המרכזית לסטטיסטיקה. 2018. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Профиль Ришон-ле-Циона на сайте CBS
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- אריה יצחקי מדריך ישראל (השרון דרום מישור החוף וצפון הנגב) / דוד אלון (עורך). — ירושלים: כתר, משהב"ט- הוצ"ל, 1979. — С. 180—183.