Jump to content

Ռոբերտո Մարսելո Լևինգստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Մարսելո Լևինգստոն
իսպ.՝ Roberto Marcelo Levingston
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1920(1920-01-19)
ԾննդավայրՍան Լուիս, Արգենտինա
Մահացել էհունիսի 17, 2015(2015-06-17)[1][2] (95 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԱզգային ռազմական քոլեջ
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրգենտինայի նախագահ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ազատարար Սան Մարտինի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Marcelo Levingston Վիքիպահեստում

Ռոբերտո Մարսելո Լևինգստոն (հունվարի 19, 1920(1920-01-19), Սան Լուիս, Արգենտինա - հունիսի 17, 2015(2015-06-17)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա)՝ արգենտինացի ռազմական և պետական գործիչ, Արգենտինայի դե ֆակտո նախագահ 1970-1971 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սան Լուիսում՝ շոտլանդա-ֆրանս-իսպանական խառը ընտանիքում։ Եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բրիգադի գեներալ։ 1966-1967 թվականներին ղեկավարել է ՍԻԴԵ-ի հատուկ ծառայությունը, այնուհետև ԱՄՆ-ում զբաղեցրել է Արգենտինայի դեսպանատանը ռազմական կցորդի պաշտոնհը։

Այսպես կոչված «արգենտինական հեղափոխության» ժամանակ 1966 թվականին մտել է խունտայի կազմի մեջ։ 1970-ին, երբ խունտայի ղեկավար գեներալ Օնգանիան սկսել է կորցնել զինվորականների աջակցությունը, ծովակալ Պեդրո Գնավին հեղաշրջում է կազմակերպել և քիչ հայտնի գեներալ Լևինգսթոնին առաջարկել է գերագույն պաշտոն զբաղեցնել, որը 1970 թվականի հունիսից մինչև 1971 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում երկրի դե ֆակտո նախագահն էր[3]։ Լիվինգսթոնը, սակայն, գրեթե անմիջապես վարել է անկախ քաղաքականություն՝ դառնալով խունտայի անդամներից ամենապահպանողականը։

Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանը բնութագրվում է պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականությամբ․ այն ձեռնարկվել է գնաճը և տնտեսական անկումը հաղթահարելու նպատակով, որն այդ ժամանակ ապրում էր երկիրը։ Մտցվել է նաև մահապատժի կիրառումը ահաբեկիչների և երեխաների առևանգողների դեմ[3][4]։ Նախագահության ընթացքում Լևինգստոնը նաև Մարգարիտա Արգուասին նշանակել է Արգենտինայի Գերագույն դատարանի անդամ. սա կին անձի առաջին նշանակումն էր բարձրագույն դատական ատյանում Լատինական Ամերիկայում։

1971 թվականի մարտին Լևինգսթոնը, իր հերթին, տապալվել և պաշտոնանկ է արվել գեներալ Ալեխանդրո Լանուսեի կողմից։

  • Ռոբերտո Մարսելո Լևինգսթոնին է պատկանում Արգենտինայի բոլոր նախագահների կյանքի տևողության ռեկորդը։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.lanacion.com.ar/1802793-murio-roberto-marcelo-levingston
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Lewis, Daniel K. (2001), The History of Argentina, The Greenwood histories of the modern nations, Greenwood Publishing Group, էջեր 134–135, ISBN 9780313312564.
  4. Keen, Benjamin; Haynes, Keith (2008), A History of Latin America (8th ed.), Cengage Learning, էջ 374, ISBN 9780618783182.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]