Jump to content

Ռոմանո Շմիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմանո Շմիդ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 2000(2000-01-27)[1][2][3] (24 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Դիրք կիսապաշտպան

Ռոմանո Քրիստիան Շմիդ (գերմ.՝ Romano Christian Schmid, հունվարի 27, 2000(2000-01-27)[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Վերդեր» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմիդը «Լիֆերինգի» կազմում

Շմիդն իր հայրենի քաղաքի «Շտուրմ» ակումբի սան է։ 2017 թվականի մայիսի 28-ին «Վոլֆսյերգի» դեմ խաղում նշել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Նույն թվականի ամռանը Ռոմանոն տեղափոխվել է Զալցբուրգի «Ռեդ Բուլ»։ Բարձր մրցակցության պատճառով Շմիդը սկսել է հանդես գալ «ցլերի» ֆարմ ակումբում՝ «Լիֆերինգում»։ Օգոստոսի 25-ին Լուստենաուի «Աուստրիայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Ավստրիայի առաջին լիգայում[5]։ «Կապֆենբերգի» դեմ խաղում Ռոմանոն խփել է իր առաջին գոլը «Լիֆերինգի» կազմում։ 2018 թվականի հոկտեմբերին երկար ժամանակով զրկվել է խաղալու հնարավորությունից ոսկրային վարակի պատճառով[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ավստրիայի պատանեկան հավաքականի կազմում Շմիդը Ադրբեջանում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի[7], Ուկրաինայի[8], Գերմանիայի[9] և Պորտուգալիայի[10] հավաքականների դեմ խաղերին։ Ուկրաինացիների դեմ խաղում Ռոմանոն դարձել է գոլի հեղինակ։

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Շմիդը նշել է իր նորամուտը Ավստրիայի գլխավոր հավաքականի կազմում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2022/23 մրցավեճին Ֆրանսիայի դեմ, որտեղ նրա թիմը պարտվել է 2։0 հաշվով[11]։

2024 թվականի հունիսի 7-ին ընդգրկվել է Եվրո-2024-ի 26 հոգանոց հավաքականի ցանկում[12]։ Հունիսի 25-ին եվրագավաթների խմբային փուլի վերջին՝ Հոլանդիայի հավաքականի հետ խաղում (3:2) նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում՝ օգնելով իր երկրին զբաղեցնել առաջին հորիզոնականը խմբում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. «ՎոլֆսերգVS. Շտուրմ Գրաց 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Լիֆերինգ VS. Աուստրիա Լուստենաու 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Struber: «Liefering ist so jung wie noch nie!»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. «Ավստրիա (մինչև 17) VS. Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «Ուկրաինա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 8.
  9. «Գերմանիա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «Պորտուգալիա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. Hackl, Christian (2022 թ․ սեպտեմբերի 22). «Österreich verliert in Frankreich 0–2 und spielt nun gegen den Abstieg». Der Standard (գերմաներեն).
  12. «Nationalteam-Kader für UEFA EURO 2024 fixiert» [Final national team squad for UEFA EURO 2024] (գերմաներեն). Austrian Football Association. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
  13. Ames, Nick (2024 թ․ հունիսի 25). «Austria top group with Netherlands in third after Sabitzer strike settles thriller». The Guardian.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]