Jump to content

Սիլիա Կապսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլիա Կապսիս
Բնօրինակ անունհուն․՝ Βασιλική Καψή
Ծնվել էդեկտեմբերի 5, 2006(2006-12-05) (17 տարեկան)
Սիդնեյ, Ավստրալիա
Երկիր Ավստրալիա և  Կիպրոս
Ժանրերդենս փոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի
Գործիքներվոկալ
 Silia Kapsis Վիքիպահեստում

Վասիլիկի «Սիլիա» Կապսիս ( հուն․՝ Βασιλική «Σίλια» Καψή, դեկտեմբերի 5, 2006(2006-12-05), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիա-կիպրացի երգչուհի։ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում Կիպրոսի ներկայացուցիչը «Liar» երգով և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիդնեյում կիպրացի երգիչ Գիորգոս Կապսիսի և հույն փաստաբան և նախկին պարուհի Դեսպինա «Ռեբեկա» Սայվանիդիսի ընտանիքում, ծագումով Սալոնիկից է[1][2]։ Իր մանկությունն անցկացրել է այնտեղ և սկսել է ելույթ ունենալ չորս տարեկանից։ Եղել է Ավստրալիայի երիտասարդական կատարողական արվեստի ընկերության (AYPAC) մենակատարը և հանդես է եկել մի շարք միջոցառումներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ որպես մենակատար Ալեքսա Ռասելայի ծննդյան տոնակատարությանը Լոս Անջելեսում[3]։

Նրա դեբյուտային «Who Am I» երգը, որը գրել է տասներկու տարեկանում, թողարկվել է 2022 թվականին։ 2023 թվականի մարտին և մայիսին Սելիան թողարկել է ևս երկու սինգլ՝ «No Boys Allowed» և «Disco Dancer»։ R&B-ից և փոփից ոգեշնչված «Night Out» սինգլը թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի սկզբին[4]։ Կապսիսը նկարահանվել է պարային վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է ռեփեր Տաբուն[5]։

2022 թվականին կատարել է իր դեբյուտը որպես գլխավոր հերոսուհի Pearly Gates կարճամետրաժ ֆիլմում։ Աշխատել է Nickelodeon Australia-ի տարբեր հեռուստատեսային նախագծերի վրա՝ ծառայելով որպես կանոնավոր հաղորդավար։ Այլ հաղորդավարների հետ առաջադրվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի «Տարվա լեգենդ» մրցանակին 2023 Kids' Choice Awards-ում[6]։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին հայտարարվել է, որ Սելիան ներկայացնելու է Կիպրոսը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։ 2024 թվականի հունվարի 8-ին հրապարակվել է նրա մրցույթի հայտի անվանումը։ Ինքնին սինգլը թողարկվել է փետրվարի 29-ին[7]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլ Տարի Ալբոմ
«Who Am I?» 2022 Առանց ալբոմի
«No Boys Allowed» 2023
«Disco Dancer»
«Night Out»
«Liar» 2024

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cyprus: Silia Kapsis will represent the country at Eurovision 2024 with a song by Dimitris Kontopoulos!». eurovisionfun.com. 2023 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
  2. «Silia Kapsis to represent Cyprus at Eurovision 2024». in-cyprus.philenews.com. 2023 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
  3. David Knox (2023 թ․ սեպտեմբերի 27). «Aussie singer to represent Cyprus in Eurovision 2024». tvtonight.com.au. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
  4. Kyriakos Tsinivits (2023 թ․ նոյեմբերի 3). «Eurovision 2024 artist Silia Kapsis releases her new single 'Night Out'». aussievision.net. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
  5. «Cyprus: Silia Kapsis joins the party!». eurovision.tv. 2023 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
  6. William Lee Adams (2023 թ․ սեպտեմբերի 25). «Silia Kapsis: Cyprus confirms its Eurovision 2024 singer». wiwibloggs.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.
  7. William Lee Adams (2024 թ․ հունվարի 8). «Cyprus: Eurovision 2024 Song Will Be Called "Liar"». eurovoix.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիա Կապսիս» հոդվածին։