Jump to content

Վրեժ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրեժ Հակոբյան
Ծնվել էհունվարի 10, 1938(1938-01-10)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել էհունիսի 6, 2022(2022-06-06)[1] (84 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1962)
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Վրեժ Հարությունի Հակոբյան (հունվարի 10, 1938(1938-01-10), Աթենք, Հունաստան - հունիսի 6, 2022(2022-06-06)[1]), հայ դերասան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2008 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։

Եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982 թվականին՝ տնօրեն։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք արտասահմանյան երկրներում։ Եղել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչության պետը, ղեկավարել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, 2003-2013 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը[2][3][4]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Շաքե Թուխմանյանի և Ժան-Պիեր Նշանյանի հրավերով մեկնել է ԱՄՆ, Վարդան Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է մի շարք ներկայացումներում։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիմակահանդես», 2010
  • «Դժվար ապրուստ», 2011-2013
  • «Բախտաբեր», 2015

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը
  2. «Վրեժ Հակոբյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Դերասանը ծափով ու ծաղիկով արդեն կուշտ է. Վրեժ Հակոբյան
  4. «Վրեժ Հակոբյան. Երբեք ոչ մի սերիալ չեմ փնովել». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.