Jump to content

Վան Ան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Ան
Ծնվել էփետրվարի 7, 1920(1920-02-07)[1]
ԾննդավայրՇանհայ, Ցզյանսու, Beiyang Government
Մահացել էմարտի 24, 1990(1990-03-24)[1] (70 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ԳերեզմանLincoln Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց և Shanghai High School?
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, գործարար և համակարգչային գիտնական
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Վան Ան (չին.王安, պինյին, անգլ.՝ An Wang, փետրվարի 7, 1920(1920-02-07)[1], Շանհայ, Ցզյանսու, Beiyang Government - մարտի 24, 1990(1990-03-24)[1], Բոստոն, ԱՄՆ), հաշվիչ տեխնիկայի ինժեներ և ստեղծող,Wang Laboratories համակարգչային կազմակերպության գլխավոր տնօրեն։ Չինական ծագմամբ ամերիկացի։

Կյանքի վաղ տարիներ և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Անը ծնվել է Յուշան քաղաքում (Կունշանի մարզ, Սուչժոուի շրջակայքում), որը հեռու չէ Շանհայից։ Նրա հայրը դասավանդում էր անգլերեն լեզու տարրական դպրոցում, իսկ մայրը՝ Ձեն Վան Վանը (աղջկական ազգանունը Ցզյան) տնային տնտեսուհի էր։ Մանկությունը անցկացրել է Կունշանում։ Սկզբում սովորում էր Կունշանի տարրական դպրոցում, իսկ հետո Կունշանի միջնակարգ դպրոցում, իսկ 1933 թվականին ընդունվեց Ցզյանսու գավառի միջնակարգ դպրոց։ 1936 թվականին ընդունվեց Շանհայի համալսարանի էլեկտրատեխնիկահի ֆակուլտետի տրանսպորտի և հաղորդակցության բաժինը՝ զբաղեցնելով առաջին տեղը ընդունելության քննություններում։ 1940 թվականին ավարտեց համալսարանը էլեկտրատեխնիկի դիպլոմով։ Նա արտագաղթեց հայրենիքից ԱՄՆ 1945 թվականի հունիսին, որպեսզի ընդունվի Հարվարդի համալսարանի մագիստրատուրա, որտեղ 1948 թվականին ստացավ ֆիզիկայի դոկտորի աստիճան։ Դրանից հետո մնաց աշխատելու Հարվարդում Հովարդ Այկենի հետ Mark IV-ի վրա, որը Այկենի առաջին էլեկտրոնային համակարգիչն է։ Վանն իր դասընկերոջ՝ Վո Վայդունի հետ ստեղծել է ազդակները վերահսկող սարք, ով հիվանդացել էր նախքան արտոնագիր ստանալը։ Նոր սարքը կատարում էր ձայնագրություն-կարդալուց-հետո գործողությունը, որը թույլ էր տալիս ստեղծել մագնիսների վրա հիշողություն։ 1951 թվականին համալսարանը նվազեցրեց համակարգչային մշակումների ֆինանսական աջակցումը, որը դրդեց Վան Անին հեռանալ կազմակերպությունից։

1951 թվականի հունիսին Վանը հիմնադրեց Wang Laboratories սեփական կազմակերպությունը։ Առաջին տարիները շահութաբեր չէին, և Վանը հայթհայթեց է 50 000 դոլար շրջանառվող միջոց՝ վաճառելով ընկերության մեկ երրորդը Warner & Swasey Company (անգլ․) աստղադիտակներ արտադրողին։ 1955 թվականին, հիշողություն մագնիսների արտոնագրի ստացումից հետո Վանն այն վաճառեց IBM ընկերությանը 500 000 դոլարով և մեկ այլ համադասարանցու՝ Չու Գեյաոյի հետ վաճառքի դրեց Wang Laboratories-ը։ Ընկերությունը դանդաղ էր աճում, և 1964 թվականին վաճառքի ծավալը հասավ 1 000 000 դոլարի։ Վանը սկսեց արտադրել տարատեսակ մոդելների թվային էկրանով սեղանի էլեկտրական հաշվիչներ, ներառելով կենտրոնական հաշվիչ՝ նրան միացվող հեռավար տերմինալներով։ 1970 թվականին ընկերության վաճառքները հասան 27 000 000 դոլարի, իսկ հաստիքը կազմում էր 1 400 աշխատակից։ 1976 թվականին ընկերությունը սկսեց արտադրել տեքստի մշակման համար համակարգիչներ, որը ստեղծվել էր Wang 2200-ի հիման վրա, որը ЭЛТ մեծ էկրանով սեղանի առաջին համակարգիչներից էր։

Ի հավելումն հաշվիչների և տեքստերի մշակման համար նախատեսված համակարգիչների արտադրության, Վանի ընկերությունը 1970-ականների սկզբին արտադրությունն ընդլայնեց և սկսեց թողարկել փոքր համակարգիչներ։ Փոքր համակարգիչ Wang VS-ին ապահովում էր բազմաթիվ օգտատերերի համաժամանակյա աշխատանքը և նման էր IBM System/360-ին, մասնավորապես ուներ հրահանգների միասնական համակարգ։ Wang Laboratories-ի կենտրոնական գրասենյակը, որի հաստիքը 1988 թվականին կազմում էր արդեն ավելի քան 30 000 մարդ, տեղակայված էր Տյուկսբերիում, իսկ այնուհետև Լոուելլում։ 1986 թվականին, երբ Վանը որոշեց թողնել ընկերության ղեկավարումը, նա պնդեց, որ ղեկավարումը փոխանցվի իր որդուն՝ Ֆրեդի Վանին։ Ընկերությունը սկսեց վնասներ կրել, և Վան Անը վերջիվերջո ստիպված էր 1989 թվականին հեռացնել աշխատանքից իր որդուն։

Ծերության տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Վան Անը նաև հիմնադրել է Վանի հետհամալսարանական կրթության Ինստիտուտը՝ (Wang Institute of Graduate Studies) տեղակայված Տինգսբորում (անգլ․), որը շրջանավարտներին առաջարկում է ծրագրային ապահովման նախագծման և մշակման կրթական ծրագիր։ Այդ կազմակերպությանը նա կատարել է զգալի նվիրատվություններ, ներառյալ ինքնակենսագրական «Դասեր» գրքի վաճառքից ստացված շահույթը։ Չնայած դրան սովորել ցանկացողները քիչ էին, և 1987 թվականին Վանը որոշեց դադարեցնել ինստիտուտի ֆինանսական աջակցությունը և սեփականության իրավունքը փոխանցեց Բոստոնյան համալսարանին։

Վանը նաև կարևոր ներդրում է ունեցել Բոստոնյան ճարտարագիտական հուշարձանի վերակառուցման գործում, որն այնուհետև կոչվեց Metropolitan Theatre։ 1983 թվականին այն վերանվանեցին The Wang Theatre, իսկ Metropolitan Center-ը հայտնի դարձավ՝ որպես Wang Center for the Performing Arts։

1990 թվականին, մահից հետո Վան Անը թողեց տեխնիկական և մարդասիրական տպավորիչ ժառանգություն։ 1988 թվականին նա ներառվեց Գյուտարարների ազգային փառքի սրահի մեջ։

Նա և նրա երկրորդ կինը՝ Լորրեյնը, ապրել են Լինքոլնում (անգլ․)։ Լորրեյն Վանը մահացել է 2016 թվականի մարտի 1-ին։ Նրանք երեք երեխա ունեն․

  • Ֆրեդերիկ Վան, ավագ որդի
  • Կորտնի Ս․ Վան, կրտսեր որդի, ղեկավարում է «OnLine Today» շրջանային ինտերնետ-պրովայդերը Դալասում
  • դուստր Ջուլիետ Վան, շտապ օգնության աշխատակցուհի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • U.S. Patent 2 708 722 Իմպուլսային կառավարման սարք, հայտը ներկայացվել է 1949 թվականի հոկտեմբերին, տրվել է 1955 թվականի մայիսին։
  • U.S. Patent 3 402 285 Հաշվիչ սարք (հաշվարկների համար օգտագործվող լոգարիթմներ), հայտը-1964 թվականի սեպտեմբերին, տրվել է-1968 թվականի սեպտեմբերին։
  • U.S. Patent 4 145 739 Բաշխված տվյալների մշակման կարգ, հայտը-1977 թվականի հունիսի 20-ին, տրվել է 1979 թվականի մարտի 20-ին։
  • U.S. Patent 4 294 550 Գաղափարագրական գրամեքենա։ 1981 թվականի հոկտեմբերի 13
  • U.S. Patent 4 297 042 Պարուրաձեւ տպման գլուխ։ 1981 թվականի հոկտեմբերի 27
  • U.S. Patent 4 386 864 Թղթի ընտրովի տեղադրման միջոց թերթի տպման անհատական ապարատի համար։ 1983 թվականի հունիսի 7։
  • U.S. Patent 4 489 419 Տվյալների փոխանցման համակարգ։ 1984 թվականի դեկտեմբերին։
  • U.S. Patent 4 508 463 Բարձր խտության մատրիցային տպիչ։ 1985 թվականի ապրիլի 2
  • U.S. Patent 4 514 063 Սկանավորված փաստաթղթերի տեղորոշման սարք։ 1985 թվականի ապրիլի 30
  • U.S. Patent 4 587 633 Կառավարման կապի տերմինալային համակարգ։ 1986 թվականի մայիսի 6
  • U.S. Patent 4 595 921 Հարցումների մեթոդը ծառայության կարիքները պարզելու համար։ 1986 թվականի հունիսի 17
  • U.S. Patent 4 638 118 Գրելու պահոց։ 1987 թվականի հունվարի 20
  • U.S. Patent 4 712 795 Խաղային (թենիսի) ձեռնաթիակ։ 1987 թվականի դեկտեմբերի 15
  • U.S. Patent 5 129 061 Փաստաթղթերի մուտք և մշակման տերմինալ գրաֆիկական և տեքստային տվյալների բուֆերներով։ 1992 թվականի հուլիսի 7
  • U.S. Patent 5 334 976 Ստեղնաշար՝ մատներով աշխատելու և ստիլուսով աշխատելու։ 1994 թվականի օգոստոսի 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]