Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ | |
---|---|
Տեսակ | քոլեջ |
Հիմնադրված է | 1971 |
Տնօրեն | Արգամ Դովլաթյան |
Երկիր | Հայաստան |
Հասցե | քաղաք Եղեգնաձոր, Սպանդարյան 3 |
Կայք | statecollege.am |
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ (ՎՁՏՊՔ), բազմագործառույթային միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն Վայոց ձորի մարզում (նախկինում՝ Եղեգնաձորի պետական քոլեջ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը հիմնադրվել է 1971 թվականին, նախ որպես Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի, ապա՝ Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի մասնաճյուղ։ 2001 թվականի հոկտեմբերից վերանվանվել է Եղեգնաձորի պետական քոլեջ և սկսել գործել որպես ինքնուրույն հաստատություն։ 2011 թվականին վերանվանվել է «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ[1]։ 1980 թվականին քոլեջի՝ այդ ժամանակ դեռևս Երևանի էլեկտրոմեխանիկական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն է նշանակվում Խաչանուշ Սարգսյանը[2]։ Ներկայումս քոլեջի տնօրենը Արգամ Դովլաթյանն է[3]։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեմյուր Ավագյան (1971)
- Ֆրունզե Կարապետյան (1976)
- Աղվան Աբրահամյան (1978)
- Խաչանուշ Սարգսյան (1980)
- Արգամ Դովլաթյան (2015)
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝
Միջին մասնագիտական կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաշվապահական հաշվառում
- Զբոսաշրջություն
- Իրավագիտություն
- Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
- Ֆինանսներ (հեռակա ուսուցմամբ)
Նախնական/արհեստագործական կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գինեգործություն
- Փայտագործություն
- Խոհարարական գործ
Կարճաժամկետ դասընթացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարսավիրական արվեստ,
- Վարորդական դասընթացներ,
- Համակարգչային օպերատորություն,
- Կարի արտադրության տեխնոլոգիա,
- Մատնահարդարում,
- Խոհարարություն,
- Ատաղձագործություն, մանրահատակագործություն,
- Շինհարդարման աշխատանքների իրականացում։
Համագործակցության շրջանակները և իրականացրած ծրագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փրկեցեք երեխաներին» ամերիկյան կազմակերպության եղեգնաձորյան գրասենյակ - Համակարգչային ուսուցման կենտրոնի ստեղծում;
- Գերմանիայի մեծահասակաների ուսուցման ժողովրդական համալսարանների միության միջազգային համագործակցության ինստիտուտ (IIZ/DVV) - «Գիդերի վերապատրաստման ծրագիր»;
- Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Շուկայագիտության դասընթաց գործազուրկների համար»;
- Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Խոհարարների վերապատրաստման դասընթաց» գործազուրկների համար;
- «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ» - Արհեստագործական ուսումնարանների և քոլեջների բարեկարգում և զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացում;
- «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության և «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» հասարակական կազմակերպության հետ՝ «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում՝ Սոցիալական ձեռնարկության ստեղծում;
- ԱՕԱԿ հիմնադրամի հովանավորչության շնորհիվ՝ Ռոբոտաշինության լսարանի հիմնում;
- Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ Գինեգործություն մասնագիտության հեռավար ուսուցման իրականացում;
- Գինեգործության ոլորտում գերմանական դուալ ուսուցման համակարգի ներդրում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ». vayocdzorcollege.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «State College of Eghegnadzor (Armenia)». ysc.schools.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ ՈՒՂԻՂ. Երիտասարդների աշխատանքային զբաղվածության խնդիրները Վայոց ձորի մարզում, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին
- ↑ «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ». vayocdzorcollege.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.