Տրամաբանական ֆունկցիա
Տրամաբանական ֆունկցիա, տրամաբանական արժեքներ ընդունող ֆունկցիա։ Սովորաբար դիտարկվում են «ճշտություն» (D կամ 1) և «սխալություն»(Ս կամ 0) արժեքներ ընդունող տրամաբանական ֆունկցիաներ (բազմարժեք տրամաբանությունում տրամաբանական ֆունկցիաները ընդունում են նաև այլ արժեքներ, օրինակ, «անորոշություն»)։
Բուլյան ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե տրամաբանական ֆունկցիան ընդունում է D և Ս արժեքներ և կախված է փոփոխականներից, որոնք նույնպես ընդունում են D և Ս արժեքներ, ապա այն կոչվում է բուլյան ֆունկցիա (Ջորջ Բուլի անունով)։ Ասույթային տրամաբանական գործողությունները երկարժեք տրամաբանությունում մեկնաբանվում են որպես բուլյան տրամաբանական ֆունկցիաներ (օրինակ, А & В կոնյունկցիան կարելի է մեկնաբանել որպես բուլյան ֆունկցիա, որը ընդունում է 1 արժեքը, երբ A=l, B=l, և 0 արժեքը՝ մնացած դեպքերում)։ Կամայական տիպի առարկաների (ասենք, թվերի) համար սահմանված տրամաբանական ֆունկցիաները մեկնաբանվում են որպես այդ տիպի առարկաներին վերաբերող պրեդիկատներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Տրամաբանական ֆունկցիա» հոդվածից (հ․ 12, էջ 75 )։ |