Տիուանակո
Բնակավայր | ||
---|---|---|
Տիուանակո | ||
Երկիր | Բոլիվիա | |
Համայնք | Լա Պազ վարչություն | |
Ժամային գոտի | UTC−4 | |
| ||
Տիուանակո կամ Տայպիկալա (երբեմն՝ Տիաուանակո, Տիուանակու, Տիվանակո, այմարա՝ Tiwanaku), հին քաղաք, համանուն անդյան քաղաքակրթության հոգևոր և քաղաքական կենտրոն։ Գտնվում է Բոլիվիայի Տիտիկակա լճի հարավային ափից 15 կմ հեռավորության վրա[1]։ 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական բնակչության մեծ մասը խոսում է այմարա (հնդկացիների երեք լեզուներից մեկը, որը հեռավոր նմանություն ունի կեչուալեզվի հետ), փոքրամասնությունը՝ ուրու (Uru) կամ նրա նման չիպայա (Chipaya) լեզուներով։ Նախկինում տարածված է եղել ներկայում անհետացած պուկինա լեզուն։ Ալան Կոլատան կարծում էր, որ այս բոլոր լեզուները կարևոր են եղել Տիուանակոյում[3]։ Տարածքի անվանումը այմարա լեզվով համահունչ է եղել Տայպիկալայի հետ (Taypikala, Taipikala), որը նշանակում է «քար կենտրոնում», քանի որ տարածքը, նրանց կարծիքով, գտնվում էր աշխարհի կենտրոնում[4][5]։ Անվանումը, որով Տիաուանակաոն կոչել են նրա բնակիչները, չի պահպանվել նրանց՝ գիր չունենալու պատճառով[6][7]։ Կարծիք կա, որ դրանից առաջ գոյություն է ունեցել անվանում նաև պուկինա լեզվով[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ նախագաղութային Բոլիվիայում արդեն 2-9-րդ դարերում Տիուանակոն եղել է ամենամեծ քաղաքը Կենտրոնական Անդյան տարածաշրջանում և Պուկինա պետության կենտրոնը։ Այդ ժամանակ քաղաքը գրավել է մոտ 6 կմ² տարածք և ունեցել 40 հազար բնակիչ։ Մոտ 1180 թվականին բնակիչները լքել են քաղաքը կոլյա (այմարա) ցեղերի կողմից Պուկինայի ջախջախումից հետո։
Պուկինա պետականության անկումից հետո Տիուանակոն՝ նրա կարևոր նշանակություն ունեցող կենտրոնը շարունակել է կարևոր դեր խաղալ ինկերի դիցաբանության մեջ։ Նրանք Տիուանակոն համարել են այն վայրը, որտեղից ծնունդով եղել են իրենց առաջին առասպելական կառավարիչ սապա ինկա Մանկո Կապակը և նրա քույրը և կինը՝ Մամա Օկլիոն։ Սա վկայում է այն վարկածի օգտին, որ պատմական ինկերի ծագել են Տիուանակո տարածաշրջանից։
Տիուանակոն մեծ տեղ է զբաղեցնում այմարա ժամանակակից ժողովրդի լեգենդներում և հավատալիքներում։
Շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ ամենահին ավերակները վերաբերում են մ.թ.ա. 200 թվականից մինչև մեր թվարկության 200 թվականն ընկած ժամանակահատվածին, գլխավոր կառույցները՝ մեր թվրկության 600-1000 թվականներին ընկած ժամանակահատվածին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արևի դարպասներ
-
Կալասասայա տաճարի դարպասներն ու աստիճանները
-
Արձան Տիուանակոյում
-
«Պերուի տարեգրությունը» գրքի առաջին մասը, որն առաջին անգամ նկարագրել է Տիուանակոյի ավերակները (1553)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Britannica, 2008, P. 1915
- ↑ «Tiwanaku: Spiritual and Political Centre of the Tiwanaku Culture». unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Kolata, 1993, P. 33—35, 66—69
- ↑ Kolata, 1993, P. 8
- ↑ Kelley, David H.; Milone, Eugene F. (2004 թ․ նոյեմբերի 19). Exploring Ancient Skies: An Encyclopedic Survey of Archaeoastronomy. Springer. ISBN 978-0-387-95310-6.
- ↑ Hughes, Holly (2008 թ․ հոկտեմբերի 20). Frommers 500 Places to See Before They Disappear (500 Places). Frommers. էջեր 266. ISBN 978-0-470-18986-3. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Profile: Fabricio R. Santos - The Genographic project». Genographic Project. National Geographic. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Medinaceli, 2006, P. 194
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Britannica Concise Encyclopedia : From the editors of the Encyclopedia Britannica / Ed. by Anita Wolff. — Revised and expanded edition. — Encyclopædia Britannica, 2008. — 2114 с. — ISBN 978-1-59339-492-9.
- Historia de Bolivia : Período prehispánico :
[իսպ.] : en 2 v. / Ximena Medinaceli. — La Paz : Fundación del Banco Central de Bolivia, 2006. — Т. 1.
- Kolata, Alan L. The Tiwanaku : Portrait of an Andean Civilization. — Wiley-Blackwell, 1993. — 336 с. — ISBN 978-1-55786-183-2.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Куприенко С.А. Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма / Под ред. С.А. Куприенко. — Видавець Купрієнко С.А., 2013. — 418 с. — ISBN 978-617-7085-03-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Map of Ingavi Province, Agua en Bolivia, CGIAB, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 18-ին, Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին
- «Tiwanaku: Spiritual and Political Centre of the Tiwanaku Culture», World Heritage List, World Heritage Centre, UNESCO, Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին
- Daily Life at Tiwanaku, Archæology student, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 22-ին, Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին
- «Revealing Ancient Bolivia», Archaeology Magazine, Archaeological Institute of America, 2004, Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին
- «Geophysics and Geomatics at Tiwanaku», Center for Advanced Spatial Technologies, Fayetteville, AR: University of Arkansas, Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին
- Heinrich, P (2008), «Tiwanaku (Tiahuanaco) Site Bibliography», Papers, Hall of Ma’at, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին, Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին
- Higueros, A (1999), «Archaeological Research on the Tiwanaku polity in Peru and Bolivia», Arqueologia Andina y Tiwanaku
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիուանակո» հոդվածին։ |
|