Ֆանտաստիկ օրեր (մուլտֆիլմ)
Ֆանտաստիկ օրեր կորեերեն՝ 원더풀 데이즈 | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ և ֆանտաստիկա |
Ռեժիսոր | Kim Moon-saeng? |
Սցենարիստ | Kim Moon-saeng? |
Հնչյունավորում | Քեթի Կավադինի և Marc Worden? |
Երաժշտություն | Չոն Ջե Իլ |
Երկիր | Հարավային Կորեա և ԱՄՆ[1] |
Լեզու | կորեերեն |
Դիստրիբյուտոր | Palisades Tartan? և Նեթֆլիքս |
Տևողություն | 87 րոպե |
Թվական | 2003 |
Բյուջե | 13 000 000 $ |
«Ֆանտաստիկ օրեր» (կորեերեն՝ 원더풀 데이즈), 2003 թվականին նկարահանված կորեական մուլտիպլիկացիոն ֆիլմ[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2142 թվականն է[3]։ Էկոբանի աշխատակից Ջեյը գալիս է Մարի բազաներից մեկը՝ հանդիպելու իր հրամանատարի հետ։ Բազայում հզոր փոթորիկ է, եղանակը գնալով վատանում է։ Աղջիկը պահանջում է դադարեցնել բոլոր աշխատանքները, քանի որ մարդկությունը վտանգված է, սակայն նրան մերժողական պատասխան են տալիս։ Այդ պահին պայթյուն է հնչում և վնասվում է սարքերից մեկը՝ մարդկային կյանքեր խլելով։
Էկոբանը նշում է իր գոյության 100-ամյակը։ Միևնույն ժամանակ ոմն անծանոթ ոչնչացնում է պահակներին, ներթափանցում է քաղաքի սիրտը՝ Դելոսի համակարգը և կոտրում է անվտանգության գաղտնաբառերը։ Միանում է տագնապի ազդանշանը։ Ջեյը անցանկալի հյուրին տանում է Ժամանակի պահպանման պահեստ, որտեղ ճանաչում է իր մանկության ընկերոջը՝ Շուային, ում մահացած էր կարծում։ Շուան կարողանում է հեռանալ՝ անկարգելից թռչելով Մարի շրջան։
Էկոբանում ղեկավարների խորհրդակցության ժամանակ եզրակացնում են, որ մեղավորը պետք է գործած լիներ դոկտոր Նոյի ղեկավարությամբ, որը ստեղծել էր Դելոս համակարգը[4]։ Որոշում է կայացվում գտնել և պատժել հանցագործին։
Հերոսների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուա - Ֆիլմի գլխավոր հերոսը
Ջեյ - Շուայի մանկության ընկերուհին
Բժիշկ Նոյ - Էկոբանի վեջին ողջ մնացած նախագծող մասնագետներից մեկը։
Քեյդ - Ջեյի ծառայակիցը, ով մանկուց սիրահարված էր նրան։
Վուդի - Շուայի խնամարկյալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://catalog.afi.com/Catalog/moviedetails/63230
- ↑ [https://www.kinopoisk.ru/film/fantasticheskie-dni-2003-63738/ ��������������� ��� (Wonderful Days, 2003)] (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին
{{citation}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ Wonderful Days, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին
- ↑ Sky Blue, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆանտաստիկ օրեր (մուլտֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ֆանտաստիկ օրեր (մուլտֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Review at Cyberpunkreview.com
|