Օեստեի աշտարակներ
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Հասցե | Իսպանիա |
Վարչական միավոր | Catoira?[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 9-րդ դար |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական արվեստ |
Torres de Oeste Վիքիպահեստում |
Օեստեի աշտարակներ (իսպ.Torres de Oeste), ամրոց է Կատորիայում, Գալիսիա, Իսպանիա։ Գտնվում է Ասուրա գետի գետաբերանի մոտ։ Աշտարակներն այսօր ավերված են։
Օեստեի աշտարակները հռչակվել են որպես Պատմական Ժառանգության հուշարձաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]9-րդ դարում Լեոնի Ալֆոնսո 2-րդ թագավորը կառուցել է ամրոցը Վիկինգների հարձակումներից պաշտպանվելու համար։ Կանգուն մնացած երկու աշտարակներն էլ այդ ժամանակաշրջանի են և ունեն հին հռոմեական ճարտարապետության տարրեր։
2 դար անց, Լեոնի Ալֆոնսո 5-րդ արքան աշտարակները նվիրում է Իրա Կոմպոստելայի եպիսկոպոսությանը, որի եպիսկոպոն այդ ժամանակ Վեստրուարիուսն էր։ Հետագայում, մյուս եպիսկոպոսներն իրականացրել են ամրոցի ամրապնդման և ընդարձակման աշխատանքներ։ Ամրոցի կառուցումը որոշվում է 12-րդ դարում։ Այդ ժամանակ ամրոցի պարիսպը կազմված էր 12 աշտարակներից, որոնք շրջապատված էին ճահճուտներով։
Ամրոցի տարածքում կա 12-րդ դարի մատուռ՝ նվիրված Հակոբոս առաքյալին։
Աշտարակներն սկսել են անկում ապրել 15-րդ դարում։
Ամեն ամառ, օգոստոսի առաջին կիրակի օրը նշվում է Վիկինգների դեմ հաղթանակի օրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Simonis, Damien, et al. (2005). Spain, p. 553. Lonely Planet. ISBN 1-74059-700-1.
- Decreto del Ministerio de Instrucción Pública y Bellas Artes publicado en la Gaceta de Madrid n.º 155 de 4 de junio de 1931, disponible en línea en: [1].
- «Catoira» Web oficial. Consultado el 20 de diciembre de 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Turismo Rías Baixas Արխիվացված 2013-05-20 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օեստեի աշտարակներ կատեգորիայում։ |