Jump to content

Քրիստոֆեր Հորվաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆեր Հորվաթ
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 2002(2002-01-08)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Հևիզ, Keszthely District, Հունգարիա
Հասակ 185 սանտիմետր
Դիրք attacking midfielder

Քրիստոֆեր Հորվաթ Դյորդ (հունգ.՝ Horváth Krisztofer György, հունվարի 8, 2002(2002-01-08)[1], Հևիզ, Keszthely District, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Կեչկեմետ» ակումբի և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորվաթը «Հևիժ» և «Զալաէգերսեգ» ակումբների սան է։ 2018 թվականի մարտի 25-ին «Բեկեշչաբա 1912»-ի դեմ խաղում նշել է իր նորամուտը «Զալաէգերսեգի» կազմում Հունգարիայի երկրորդ լիգայում[2]։ Մայիսի 27-ին «Սոպրոնի ՎՍԵ»-ի դեմ խաղում Քրիստոֆերը խփել է իր առաջին գոլը «Զալաէգերսեգի» կազմում[3]։ 2019 թվականին Հորվաթը տեղափոխվել է իտալական ՍՊԱԼ։ 2020 թվականի հուլիսի 26-ին «Տորինոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը իտալական Ա Սերիայում[4]։ Նույն թվականի ամռանը Հորվաթը տեղափոխվել է «Տորինո»[5] և անմիջապես վարձավճարով ուղարկվել «Սեգեդ-Չանադ Գրոշիչի ակադեմիա» ակումբ։ Սեպտեմբերի 12-ին «Սենտլյորինցի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր ակումբում[6]։ Հոկտեմբերի 3-ին «Դիոշդիերի» դեմ խաղում Քրիստոֆերը խփել է իր առաջին գոլը «Գրոշիչի ակադեմիայի» թիմում[7]։

2022 թվականի ամռանը Հորվաթ վարձավճարով տեղափոխվել է «Դեբրեցեն»[8]։ Օգոստոսի 12-ին «Վաշաշի» դեմ խաղում նշել է նորամուտը Հունգարիայի առաջնությունում[9]։ Մրցաշրջանի արդյունքներով Քրիստոֆերն օգնել է ակումբին նվաճել արծաթե մեդալներ։

2023 թվականի սկզբին Հորվաթը վարձավճարով տեղափոխվել է «Կեչկեմետ» ակումբ[10]։ Հունվարի 29-ին «Ֆեհերվար» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[11]։ Փետրվարի 18-ին «Ֆերենցվարոշի» դեմ խաղում Քրիստոֆերը խփել է իր առաջին գոլը «Կեչկեմետի» կազմում[12]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 10-ին Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Հորվաթը նշել է նորամուտը Հունգարիայի հավաքականի կազմում[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Զալաէգերսեգ VS. Բեկեշչաբա 1912 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018—03—25.
  3. «Սոպրոնի ՎՍԵ VS. Զալաէգերսեգ 1:3» (անգլերեն). soccerway.com. 2018—05—27.
  4. «ՍՊԱԼ VS. Տորինո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020—07—26.
  5. «Horvath e Kryeziu al Toro» (Press release) (իտալերեն). Torino. 2020 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Սեգեդ-Չանադ Գրոշիչի ակադեմիա VS. Սոնտլյորինց 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—12.
  7. «Սեգեդ-Չանադ Գրոշիչի ակադեմիա VS. Դիոշդյոր 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—10—03.
  8. «MAGYAR CSATÁRT IGAZOLT A LOKI» (հունգարերեն). Debrecen. 2022 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Դեբրեցեն VS. Վաշաշ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022—08—12.
  10. «Horváth Krisztofer lila-fehérben folytatja» (հունգարերեն). Kecskemét. 2023 թ․ հունվարի 16. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  11. «Կեչկեմետ VS. Ֆեհերվար 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023—01—29.
  12. «Ֆերենցվարոշ VS. Կեչկեմետ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023—02—18.
  13. «Հունգարիա VS. Չեխիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023—09—10.