Jump to content

Քալլում Սթայլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քալլում Սթայլզ
անգլ.՝ Callum Styles
Քաղաքացիությունը  Հունգարիա և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 2000(2000-03-27)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Բերի, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Անգլիա Բըրնլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2018 Անգլիա Բերի 26 (0)
2018— Անգլիա Բարնսլի 117 (9)
2018—2019  Անգլիա Բերի 15 (0)
2022—2023  Անգլիա Միլուոլ 22 (1)
2024  Անգլիա Սանդերլենդ 12 (0)
Ազգային հավաքական
2022— Հունգարիա Հունգարիա 23 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4.4.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 27.6.2024

Քալլում Ջոն Սթայլզ (անգլ.՝ Callum John Styles, մարտի 27, 2000(2000-03-27)[1], Բերի, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և հունգարացի ֆուտբոլիստ, «Բարնսլի» ակումբի և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթայլսը «Բերի» ակումբի սան է։ 2016 թվականի մայիսի 8-ին «Սաութենդ Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Անգլիայի առաջին լիգայում[2]։ 2018 թվականին Քալլումը տեղափոխվել է «Բարնսլի»[3][4], բայց ևս կես տարի վարձավճարով հանդես է եկել «Բերիի» կազմում։ 2019 թվականի սկզբին Սթայլզը վերադարձել է վարձակալությունից։ Մարտի 9-ին «Ակրինգթոն Սթենլիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ Մրցաշրջանի ավարտից հետո Կալումն օգնել է ակումբին դուրս գալ ավելի բարձր դիվիզիոն։ Օգոստոսի 10-ին «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Չեմպիոնշիփում[6]։ 2020 թվականի հուլիսի 22-ին «Բրենտֆորդի» դեմ խաղում Քալլումը խփել է իր առաջին գոլը «Բարնսլիի» կազմում[7]։

2022 թվականի ամռանը Սթայլզը վարձավճարով տեղափոխվել է «Միլուոլ»[8]։ Սեպտեմբերի 3-ին «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[9]։ Հոկտեմբերի 22-ին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում Քալլումը խփել է իր առաջին գոլը «Միլուոլի» կազմում[10]։

2024 թվականի փետրվարի 1-ից մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Սանդերլենդ» ակումբ[11][12]։ Նա դարձել է ակումբի պատմության մեջ երկրորդ հունգարացին (Մարտոն Ֆյուլեպից հետո)[13]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթայլսի տատիկը հունգարացի էր[14] և այդ պատճառով նա որոշել է հանդես գալ այդ երկրի հավաքականում։ 2022 թվականի մարտի 24-ին Սերբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Սթայլզը նշել է նորամուտը Հունգարիայի հավաքականի կազմում[15].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Բերի VS. Սաութենդ Յունայթեդ 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016—05—08. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  3. «Callum Styles signs for Barnsley». Bury F.C. 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  4. «Callum Styles: "I want to challenge myself."». Barnsley F.C. 2019 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  5. «Բարնսլի VS. Աքրինգթոն Սթենլի 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019—03—09. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  6. «Շեֆիլդ Ուենսդեյ VS. Բարնսլի 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019—08—10. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  7. «Բրենթֆորդ VS. Բարնսլի 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—07—22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  8. «CALLUM STYLES PENS NEW CONTRACT AND JOINS MILLWALL ON LOAN» (անգլերեն). Barnsley. 2022 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Միլոուլ VS. Քարդիֆ Սիթի 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022—09—03. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  10. «Միլուոլ VS. Վեստ Բրոմվիչ Ալբիոն 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022—10—22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  11. «Callum Styles joins Sunderland». Sunderland Association Football Club (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 1. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  12. «Callum Styles a Sunderlandben folytatja pályafutását – hivatalos». Nemzeti Sport (հունգարերեն). 2024 թ․ փետրվարի 1. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  13. Benjámin, Nagy (2023 թ․ օգոստոսի 14). «Anglia: Fülöp Márton és Nagy Ádám korábbi klubja is bejelentkezett Callum Stylesért». nb1.hu (հունգարերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  14. «Styles: "I'm buzzing"». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  15. «Հունգարիա VS. Սերբիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022—03—24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]