Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Մանուկյան կամավորական միացյալ ջոկատ , կազմավորվել է 1991 թվականին՝ Արարատում ստեղծված «Արարատշինտրեստի» (1988) և «Արամ Մանուկյան» (1989) կամավորական ջոկատների միավորումից։ Ունեցել է շտաբ։ 1992 թվականին ընդգրկվել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակում՝ որպես 8-րդ դասակ ։ 1989-1994 թվականներին «Արամ Մանուկյան» միացյալ ջոկատը, նրա առանձին խմբեր կամ դասակը մասնակցել են ՀՀ Արարատի (Քյարքի (Տիգրանաշեն), «Ջանդամի դարպասի» կիրճ, Երասխ), Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի , Իջևանի , Տավուշի , Վարդենիսի ինքնապաշտպանական և Արցախի Հանրապետության Լաչինի («Մարդասիրական միջանցք» ), Ֆիզուլիի (Հորադիզ), Շուշիի , Մարտակերտի (Վանք, Չլդրան, Վաղուհաս, Դրմբոն, Հարությունագոմեր) շրջանների ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներն են եղել Դ. Զադոյանը, Ա. Ավետիսյանը, շտաբի պետ՝ Ն. Ղլիջյանը։ Ջոկատից ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով պարգևատրվել է 1, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով ՝ 1, զոհվել 4 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։