Արկտիկայի պահապանները
Արկտիկայի պահապանները անգլ.՝ Arctic Justice: Thunder Squad | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | համակարգչային մուլտֆիլմ, հումորային դրամա և կատակերգություն |
Ռեժիսոր | Աարոն Վուդլի |
Սցենարիստ | Bob Barlen?, Cal Brunker?, Աարոն Վուդլի և Բրայան Թոմփսոն |
Հնչյունավորում | Անժելիկա Հյուսթոն, Օմար Սի, Ալեք Բոլդուին, Հայդի Կլում, Ջեյմս Ֆրանկո, Մայքլ Մեդսեն, Ջոն Քլիզ, Ջերեմի Ռեներ և Լորի Հոլդեն |
Պրոդյուսեր | Անդրեա Իերվոլինո |
Երաժշտություն | Դևիդ Բաքլի |
Երկիր | Կանադա, Միացյալ Թագավորություն, Հարավային Կորեա, ԱՄՆ, Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա |
Լեզու | անգլերեն և կորեերեն |
Ընկերություն | Assemblage Entertainment? |
Դիստրիբյուտոր | Global Road Entertainment և Նեթֆլիքս |
Տևողություն | 93 րոպե |
Թվական | նոյեմբերի 1, 2019, նոյեմբերի 8, 2019, հունվարի 24, 2020 և դեկտեմբերի 5, 2019[1] |
Բյուջե | 61 000 000 $[2] |
arcticdogsmovie.com(անգլ.) |
Արկտիկայի պահապանները (անգլ.՝ Arctic Justice: Thunder Squad), անգլո-կանադական անիմացիոն ֆիլմ։ Ռեժիսոր Ահարոն Վուդլի։ Ի սկզբանե ֆիլմի պրեմիերան պետք է կայանար 2018 թվականի հունվարի 26-ին, սակայն անհայտ պատճառներով առաջին ցուցադրությունը հետաձգվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։ Ֆիլմը 2019 թվականի հունվարի 18-ին կցուցադրվի Entertainment Studios ստուդիայում[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բևեռային աղվես Սվիֆթին, աշխատում է Արկտիկական փոստային ծառայությունում, բայց երազում է դառնալ խասկիների էլիտար փոստատարների խմբի անդամ։ Որպեսզի ապացուցի, որ նա արժանի է դրան, Սվիֆթին գողանում է սահնակներից մեկը և հասցնում է խորհրդավոր ծանրոցը խորհրդավոր վայր, որտեղ բացահայտում է գաղտնի ամրոցը և հանդիպում է չար հանճար Ծովացուլին։ Շուտով Սվիֆթին իմանում է, որ Ծովացուլը պատրաստվում է հալեցնել բևեռային սառույցները, որ տիրանա ստորջրյա երկրին։ Սվիֆթին օգնության է կանչում իր ընկերներին՝ սպիտակ արջին, ինտրովերտին, խելագար ալբատրոսին, երկու ջրասամույրներին, և խենթ մեխանիկ աղվեսին։ Խելագարների խումբը միավորվում է, որպեսզի փրկի երկիրը Օտտո ֆոն Ծովացուլի չար ծրագրերից։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջերեմի Ռեներ` Սվիֆթի
- Ջեյմս Ֆրանկո` Լեմմի
- Ալեք Բոլդուին` անծանոթ
- Լորի Հոլդեն` Ջեյդ
- Անժելիկա Հյուսթոն` Մագդա
- Մայքլ Մեդսեն` Դյուկ
- Ջոն Քլիզ` Օտտո ֆոն Ծովացուլ
- Օմար Սի` Լեո
- Հայդի Կլում` Բերտա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արկտիկայի պահապանները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում