Jump to content

Արմորիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմորիկան Հռոմեական կայսրության ժամանակ։ Սենան և Լուարան կարմիր գույնով են նշված

Արմորիկա (լատին․՝ Armorica, լատին․՝ Aremorica), պատմական շրջան ժամանակակից Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։

Երբեմն «Արմորիկա» տեղանունը օգտագործում են որպես «Բրետան» տեղանվան հոմանիշ։ Արմորիկան գոյություն է ունեցել անտիկ դարաշրջանում և եղել է Սենայի և Լուարայի գետաբերանների միջև ափին գտնվող ու դեպի մայրցամաքի խորքը անորոշ տարածության վրա ձգվող Գալիայի մաս, ընդգրկելով ժամանակակից Բրետանը և[1]։

«Արմորիկա» տեղանունը ծագում է գալերեն are-mori («ծովում») արտահայտությունից և աշխարհագրական անվանումների համար օգտագործվող -ika վերջածանցից։ Ի սկզբանե տվյալ եզրը ավելի լայն էր մեկնաբանվում, քան հիմա, ընդգրկելով ամբողջ Նորմանդիան և նույնիսկ ժամանակակից Ֆրանսիայի ողջ մերձատլանտյան ափը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմորիկա» հոդվածին։