Ալաշկերտ կամավորական ջոկատ (Արտաշատ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Ալաշկերտ կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Ալաշկերտ |
Ստեղծվեց | 1990 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1993 |
Ալաշկերտ, կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990 թվականին Արտաշատ քաղաքում։ Ջոկատի առաջինը հրամանատարը եղել է Հայկ Սայադյանը։ 1990-1993 թվականներին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են Հայաստանի Հանրապետության Արարատի (Երասխ), Կապանի (Կապան, Դավիթ Բեկ), Եղեգնաձորի (Խաչիկ) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ), Լաչինի (Ղոչազ), Շուշիի (Քարինտակ), Մարտակերտի (Հակոբ Կամարի, Չլդրան, Դրմբոն), Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ն․ Հակոբյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |