Ալմա Էրնանդես
Ալմա Էրնանդես | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Արիզոնայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Arizona House of Representatives? և member of the Arizona House of Representatives? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Alma Hernandez Վիքիպահեստում |
Ալմա Էրնանդես (անգլ.՝ Alma Hernandez, ապրիլի 11, 1993, Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքական գործիչ, Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի 20-րդ օրենսդիր շրջանի դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա ընտրվել է 2018 թվականին՝ փոխարինելու Մակարիո Սալդատեին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում ընտրված ամենաերիտասարդ կինն է[2]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնանդեսը ծնվել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում։ Սովորել է Արիզոնայի համալսարանում, այնուհետև աշխատել է որպես «Bridge the Gap» ծրագրի համակարգող։ Ծրագիրն աջակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող կանանց[3]։
14 տարեկան հասակում՝ Sunnyside ավագ դպրոցում սովորելու տարիներին, Էրնանդեսը հարձակման է ենթարկվել երկու 19-ամյա աշակերտների, իսկ այնուհետև դպրոցի անվտանգության աշխատակցի կողմից։ Արդյունքում նա ողնաշարի վնասվածք է ստացել[4]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 29-ին Էրնանդեսը Դեմոկրատական կուսակցության 3-րդ օրենսդրական շրջանի նախնական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան թույլ է տվել առաջ անցնել Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Նա ընտրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին[5]։
Ընտրված պաշտոնում նրա առաջին ձեռքբերումը 2019 թվականի հուլիսին դպրոցների անվտանգության աշխատակիցների համար ճգնաժամային կառավարման և դեէսկալացիայի պարտադիր ուսուցում սկսելու համաձայնագրի հաստատումն էր[4][6]։ 2021 թվականի հուլիսի 6-ին Էրնանդեսի նախաձեռնությամբ ընդունվել է մի օրինագիծ, որը Արիզոնայի հանրակրթական դպրոցներում պարտադիր է դարձրել Հոլոքոստի մասին ուսուցումը։ Այս օրինագծով Արիզոնան դարձել է Միացյալ Նահանգների՝ Հոլոքոստի մասին կրթությունը պարտադիր դարձրած 16-րդ նահանգը[7]։
2023 թվականի ապրիլին Էրնանդեսը Ներկայացուցիչների պալատում դեմ է քվեարկել նահանգապետ Քեթի Հոբսի HB2509 օրինագծի չեղարկմանը։ Այս որոշմամբ օրինականացվելու էր «տնական սնունդի» վաճառքը («Թամալե օրինագիծ»)[8][9]։ Այդ օրինագծի չեղարկման համար պակասում էր 5 ձայն, և 12 դեմոկրատներ ի վերջո իրենց ձայնը փոխեցին հօգուտ օրինագծի չեղարկման[10]։ Էրնանդեսը Arizona Mirror-ին տված հարցազրույցում ասել է, որ ներկայացնում է արիզոնցիների շահերը և ոչ թե Հոբսի[11]։
Քաղաքական դիրքորոշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեա համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնանդեսը աշխատել է որպես Թուսոնի հրեական համայնքի հարաբերությունների խորհրդի համակարգող[12] և ներգրավվել է Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի աշխատանքներում։
2021 թվականի մայիսի 18-ին Չավերիմ միաբանության (որին անդամակցում է Էրնանդեսը) դռներից մեկը քարով ջարդուփշուր է արվել, իսկ 2021 թվականի հունիսի 7-ին Թուսոնում վանդալիզմի է ենթարկվել Չաբադ սինագոգը։ Էրնանդեսը Twitter-ում դատապարտել է երկու միջադեպերն էլ[13]։
2021 թվականի հուլիսի 11-ին Էրնանդեսը ելույթ է ունեցել իսրայելամետ հրեական կազմակերպությունների կողմից Միացյալ Նահանգների Կապիտոլիումի դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ՝ դատապարտելով հակասեմականությունը և հայտարարելով, որ սատարում է Իսրայելին[14]։ Բացի այդ, 2021 թվականին Էրնանդեսը ներկայացրել և ընդունել է օրինագիծ՝ Արիզոնայում Հոլոքոստի մասին կրթությունը պարտադիր դարձնելու մասին[15]։
2023 թվականին՝ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո, Էրնանդեսը իր հայրենի թաղամասում հայտնվել է հակաիսրայելական ակտիվիստների թիրախում[16]։
Նա հանդես է եկել պաղեստինամետ կազմակերպությունների, այդ թվում՝ Mass Liberation-ի դեմ[17]։
Ներգաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնանդեսը աշխատակցել է Ամերիկայի երիտասարդ դեմոկրատների իսպանախոսների ասոցիացիային (անգլ.՝ Young Democrats of America Hispanic caucus) և մասնակցել է Թրամփի վարչակազմի ընտանիքների բաժանման քաղաքականության դեմ կազմակերպված հանրահավաքին[18]։ Նա օժանդակել է Մեքսիկայի սահմանամերձ Նոգալես քաղաքի աղքատ ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքների համակարգված առաքումներին։ Այս ամենը կազմակերպել է Tucson Hews for Justice խմբի օգնությամբ, որի համահիմնադիրներից մեկն է[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնանդեսը մեծացել է ոչ կրոնական տանը և ընդունել է հուդայականություն 2015 թվականին։ Նա սկսել է հետաքրքրվել հուդայականությամբ իր պատանեկության տարիներին այն բանից հետո, երբ պարզել է, որ իր մորական պապը հրեա է[18][12]։ Նրա քույր Կոնսուելո Էրնանդեսը նույնպես Ներկայացուցիչների պալատի անդամ է, իսկ եղբայրը՝ Դանիել Էրնանդես կրտսերը, նախկին նահանգային ներկայացուցիչ և ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու է։
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո նա յոթ այլ կանանց հետ նկարահանվել է plus-size հագուստի ELOQUII ապրանքանիշի գովազդային արշավում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Jewish Women's Archive. Encyclopedia
- ↑ 2,0 2,1 Arizona lawmaker Alma Hernandez appears as model in advertisements for clothing brand ELOQUII
- ↑ «About Alma». Alma Hernandez for State House. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 4,0 4,1 AZ Rep. Hernandez wins de-escalation training for school cops, by Phyllis Braun, at JewishAZ.com; published July 2, 2019; retrieved January 3, 2023
- ↑ Arizona House of Representatives elections, 2018
- ↑ The Hill's Latina Leaders to Watch 2019. The Hill
- ↑ Arizona passes Holocaust education bill despite antisemitism definition debate. Pittsburg Jewish Chronicle
- ↑ «Bill history for HB2509». AZ Leg. Website. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Healy, Jack (2023 թ․ ապրիլի 25). «The Hot Issue Bedeviling Arizona's New Governor: Tamales». The New York Times. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Duda, Jeremy (2023 թ․ ապրիլի 25). «Dems mostly side with Hobbs to block override of "tamale bill" veto». Axios Phoenix. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Gomez, Gloria Rebecca (2023 թ․ ապրիլի 25). «GOP push to override veto of 'tamale bill' fails after Democrats balk at going against Hobbs». AZ Mirror. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Meet the Mexican-American Jew running for office on Arizona’s southern border. Times of Israel
- ↑ Arrest made after Tucson synagogue spray-painted with swastika, antisemitic slur. KVOA
- ↑ Rally in DC denounces anti-Semitism and shows support for Israel
- ↑ «REP. ALMA HERNANDEZ ON HOW SHE AND HER FIRST-GRADE TEACHER BROUGHT HOLOCAUST EDUCATION TO ARIZONA, DESPITE ATTEMPTS TO SLOW IT DOWN». Campaign Against Antisemitism. Campaign Against Antisemitism. 2023 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Wurst, Erika (2023 թ․ դեկտեմբերի 16). «Tucson lawmaker: Flyer condemning her stance on Israel includes home address». Tucson.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Stern, Ray. «A progressive group backs Hamas, splitting opinion on Arizona's Democratic Party». AZ Central. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 18,0 18,1 This Jewish Latina wants to bridge political divides at the border. Fast Company