1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (Մոսկվա)։ 1930-1935 թվականներին Ամերիկա-խորհրդային բաժնետիրական ընկերության (Ամտորգ) տնտեսական վարչության պետ Նյու Յորքում։ 1935 թվականից ԽՍՀՄ արտաքին առևտրի մենաշնորհի ինստիտուտի տնօրեն։ 1939-1941 թվականներին և 1947-1956 թվականներին գիտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ դասախոսել Արտաքին առևտրի ինստիտուտում և Արտաքին առևտրի ակադեմիայում։ 1956 թվականից ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի սեկտորի վարիչ։ Եղել է միջազգային մի շարք կոնֆերանսների ու բանակցությունների տնտեսական փորձագետ ու խորհրդական, ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտի, ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպիչներից։ Գիտական աշխատությունները (թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով) վերաբերում են համաշխարհային կապիտալիստական էկոնոմիկայի պրոբլեմների ուսումնասիրությանը։
Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 253)։