Անտիկիթիրա
Անտիկիթիրա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Kythira Municipality? |
Մասն է | Հոնիական կղզիներ |
Երկարություն | 10,5 կմ |
Լայնություն | 3,5 կմ |
Մակերես | 19,776 կմ²[1] |
Բնակչություն | 68 մարդ |
Անտիկիթիրա կամ Անտիկիթերա (հին հունարեն՝ Ἀντικύθηρα հուն․՝ Αντικύθηρα, հունարենից բառացիորեն թարգմանած՝ նշանակում է «Կիթերայի դիմաց»)՝ հունական կղզի, որը փռված է Եգեյան ծովի եզրին՝ Կրետե և Պելոպոնես կղզիների մոտ։
Տեղական ինքնակառավարման մարմինների 2011 թվականի բարեփոխումներից հետո կղզին կազմում է Կիթերայի նոմոսի մաս[2]։
Անտիկիթերա անվանումը կարող է նաև վերաբերել Անտիկիթերա նեղուցին, որի միջոցով միջերկրածովյան ջրերը[պարզաբանում անհրաժեշտության] լցվում են Կրետեի ծով[3]։
Կղզու զբաղեցրած տարածքը 20, 43 քառ. կմ է, և այն գտնվում է Կիթիրա կղզուց հարավ-արևելք։
Կղզու հիմնական բնակավայրը և նավահանգստը Պոտամոսն է (բնակչությունը՝ 18 մարդ, ըստ 2001 թվականի մարդահամարի)։ Մեկ այլ բնակավայր՝ Գալանիանա, ունի 17 մարդուց բաղկացած բնակչություն։ Չարչարիելան ամենափոքր բնակավայրն է՝ 9 մարդ բնակչությամբ։ Անտիկիթերան երբեմն համարվում է լաստանավային բաժանարար գիծ Պիրեյի և Կրետեի միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու առաջին բնակիչները (մեր թվարկության 5-րդ կամ 4-րդ հազարամյակում), ամենայն հավանականությամբ եղել են սեզոնային որսորդները, ովքեր այնտեղ են մեկնել կապված թռչունների կղզի ներթափանցելու հետո. Կղզու բնակչությունը ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Կղզու մշակույթի ձևավորման համար կարևոր ազդեցություն է ունեցել Կրետեի բրոնզեդարյան մշակույթը[4]։
Մ.թ.ա. 4-րդ և 1-րդ դարերում, այն ծառայել է հիմք Կիլիկյան ծովահենների խմբի ձևավորման համար։ Այն ծառայել է ծովահենների կենտրոն մինչև Գնեոս Պոմպեոսի կողմից նրանց ոչնչացումը։ Նրանց բերդը մինչ օրս կարելի է տեսնել կղզու հյուսիս-արևելքում[5]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթիկիտիրան ծառայում է որպես կարևոր կանգառ չվող թռչունների համար։ Դա պայմանավորված է կղզու աշխարհագրական դիրքով և որոշ առանձնահատկություններ (երկակի լայնակի կղզի, հյուսիսից հարավ և շատ նվազ մարդկային գործունեությամբ)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://dlib.statistics.gr/Book/GRESYE_01_0002_00061.pdf
- ↑ Kallikratis law Արխիվացված 2017-04-27 Wayback Machine Greece Ministry of Interior (Greek)
- ↑ Peter Saundry, C. Michael Hogan & Steve Baum. 2011.
- ↑ Reger, G. "Map 57: Aegaeum Mare."
- ↑ Bevan, A.; Conolly, J. (2012). «Intensive Survey Data from Antikythera, Greece». Journal of Open Archaeology Data. 1: 1. doi:10.5334/4f3bcb3f7f21d.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ The Importance of Antikythira
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կղզու անվանման արտասանության աուդիո տարբերակ
- Կղզու Պաշտոնական կայքը Արխիվացված 2014-10-20 Wayback Machine (հուն.) (անգլ.)
- Անտիկիթիրիայի (հնագիտական) հետազոտության նախագծի Արխիվացված 2014-07-31 Wayback Machine (կայք, հունական)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիկիթիրա» հոդվածին։ |
|
|