Ասո Թավիթյան
Ասո Օ. Թավիթյան | |
---|---|
Ծնվել է | 1940 ապրիլի 11 |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Մահացել է | ապրիլի 21, 2020 (80 տարեկան) |
Մահվան վայր | Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | բարերար, գործարար և արվեստի կոլեկցիոներ |
Պարգևներ և մրցանակներ |
Ասատուր Օհաննեսի Թավիթյան (անգլ.՝ Aso O. Tavitian, Ասո O. Թավիթյան, ապրիլի 11, 1940, Բուլղարիա[1][2] - ապրիլի 21, 2020, Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի բարերար, արվեստի հավաքորդ, Syncsort-ի համահիմնադիր և նախկին գործադիր ղեկավար։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով աջակցել է գիտական-ակադեմիական ծրագրերի, դրամաշնորհների, թանգարանների և այլն։ Պաշտոններ է զբաղեցրել նաև Կարնեգի Մելոն համալսարանում, Կարնեգի հիմնադրամը հանուն միջազգային խաղաղության կազմակերպությունում և Ֆրիկի հավաքածու թանգարանում և այլն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասո Թավիթյանը ծնվել է 1940 թվականին, Բուլղարիայում, 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ 19 տարեկանում Թավիթյանը մեկնել է Բեյրութ, հաճախել Հայկազյան համալսարան, սովորել անգլերեն։ 1961 թվականին, որպես փախստական, տեղափոխվել է Նյու Յորք, ԱՄՆ, և նույն տարվա սեպտեմբերին կրթաթոշակ ստանալով, սովորել Կոլումբիայի համալսարանում[3]։ 1964 թվականին ստացել է միջուկային ֆիզիկայի բնագավառի բակալավրի աստիճան, 1966 թվականին՝ մագիստրոսի աստիճան։ Դոկտորական թեզի փոխարեն, համակուրսեցիների հետ հիմնադրել է Syncsort տեխնոլոգիական ստարտափը և շուրջ 32 տարի ղեկավարել այն մինչև 2008 թվականը[4]։
Գործարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Թավիթյանը պետք է գիտնական դառնար, սակայն միջուկային ֆիզիկայի դոկտորական ատենախոսության վրա աշխատելիս հրաժարվել է գիտական ծրագրից։ Փոխարենը, նա համակուրսեցիների հետ հիմնադրել է տեխնոլոգիական Syncsort ընկերությունը և 1975 թվականին դարձել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։ 2008 թվականին Թավիթյանն ունեցել է ընկերության 85 % բաժնեմաս։ Նույն տարում նա ընկերության 70 %-ը վաճառել է ներդրողներին, 2013 թվականին՝ մնացած 15 %-ը վաճառել է ընկերությանը և շարունակել է զբաղվել բարեգործությամբ` կրթության, արվեստների ու հումանիտար այլ ուղղություններով։
Որպես Syncsort ընկերությունում 1975-2008թթ իր կառավարման շրջանում մեծ հաջողությունների համար երախտագիտություն ընկերության բաժնետերերի նիստերի դահլիճը անվանակոչվել է Ասո Թավիթյանի անունով։
«Թավիթյան» հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին[5] Ասո Դավիթյանը հիմնադրել է «Թավիթյան» հիմնադրամը, որը նվիրատվություններ է անում Հայաստանի, Արցախի և Միացյալ Նահանգների գիտական, մշակութային և կրոնական հաստատություններին։ Հիմնադրամի գործունեության կիզակետում հայ և բուլղարացի երիտասարդների համար կրթական ծրագրերի ֆինանսավորումն է՝ կրթաթոշակների միջոցով։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան, 2017[7]
- Թաֆթս համալսարանի հանրային ծառայության դոկտոր[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Aso Tavitian
- ↑ 2,0 2,1 Aso Tavitian 1940 - 2020
- ↑ York, Carnegie Corporation of New (2013 թ․ հուլիսի 19). «Great Immigrants, Great Stories: Three Tales of Becoming an American». HuffPost (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Avakian, Florence (2017 թ․ նոյեմբերի 2). «Aso Tavitian: A Life Full of Grace and Giving». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Armenian philanthropist Aso Tavitian passed away». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Մահացել է հայազգի մեծ բարերար ու բարեգործ Ասո Թավիթյանը». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 22. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Aso Tavitian». Tufts Now (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oral History of Aso O. Tavitian (PDF), Johnson, Luanne (June 6, 1998), Computer History Museum.