Jump to content

Բզիբ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բզիբ (այլ կիրառումներ)
Գյուղ
Բզիբ
աբխ.՝ Бзыҧ, վրաց.՝ ბზიფი
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ՀամայնքԳագրայի շրջան
ԲԾՄ172 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն1811 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ
Բզիբ (գյուղ) (Աբխազիա)##
Բզիբ (գյուղ) (Աբխազիա)

Բզիբ ( աբխազերեն՝ Бзыҧ, վրաց.՝ ბზიფი, նախկինում՝ Բզիբ №2, Կալդախվար հայկական), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 15 կմ հարավ-արևելք, Բզիբ գետի ափին, ծովի մակարդակից 172 մ բարձրության վրա։ Գտնվում է Բզիբտա քաղաքատիպ ավանի գյուղական խորհրդի ենթակայության տակ։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 767 մարդ` մեծամասնությունը հայեր, վրացիներ և աբխազներ[1][2]։ 1989 թվականի տվյալներով` 1811 մարդ, կրկին հայեր, աբխազներ և վրացիներ[3][4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։ Գյուղում կա հայկական ութամյա դպրոց։

Բզիբը հիմնադրել են Սամսունից եկած հայերը` 1900 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 428