Բերեզան (կղզի)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերեզան (այլ կիրառումներ)
Բերեզան | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածքային միավոր | Նիկոլաևի մարզ և Q29655106? |
Երկարություն | 0,9 կմ |
Լայնություն | 0,32 կմ |
Մակերես | 0,2 կմ² |
Բնակչություն | 0 մարդ (2019) |
Բերեզան (ուկրաիներեն՝ Березань), կղզի Սև ծովում, Օչակով քաղաքից 8 և Ռիբակովկա ավանից 4 կմ հեռավորության վրա։ Զմեինի կղզու հետ միասին հանդիսանում է Սև ծովի մի քանի կղզիներից մեկը, որոնք առաջացել են արմատական ապարներից, այլ ոչ ջրերի կուտակողական գործունեության արդյունքում։ Վարչականորեն մտնում է Նիկոլաևի մարզի Օչակովի շրջանի կազմի մեջ։ Երկարությամբ մոտ 800 մ է, լայնությամբ 200 - 850 մ, մակերեսը կազմում է 23,6 հա։ Հյուսիսային մասի բարձրությունն է 3 - 6 մ ծովի մակերևույթից, իսկ հարավային մասում հասնում է 21 մ։ Բերեզանը հանդիսանում է ուկրաինայի Գիտությունների Ակադեմիայի «Օլիվիա» պատմա-հնէաբանական արգելոցի մաս։ Կղզին անմարդաբնակ է։ Ամռան ընթացքում այստեղ աշխատում են Ուկրաինայի Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի և Էրմիտաժի հնէաբանական արշավախմբերը։ Հնագիտական կոթողները պարբերաբար քանդվում են չարտոնված պեղումների արդյունքում։
Բորիսֆենիտիդա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակներում այսօրվա կղզին եղել է թերակղզի։ Մ.Թ.Ա. VII դարի վերջերից այս տեղում գոյություն է ունեցել հին-հունական բնակավայր՝ Բորիսֆեն կամ Բորիսֆենիտիդա հունարեն՝ Βορυσθενιδα։ Բյուզանդական հույները անվանում էին կղզին Ագիոս Էֆերիոս - Սուրբ Էֆերիոս հունարեն՝ Αγιος Αιθεριος։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1788 թվականի նոյեմբերի 7-ին Սևծովյան բանակի կազակները Անտոն Գոլովատիի գլխավորությամբ գրոհով գրավեցին Բերեզան կղզին և նրա վրա գտնվող թուրքական բերդը։ Կազակների Կուբան վերաբնակեցումից հետո 1792 թվականին, նրանք ի հիշատակ այս գրոհի հիմնեցին այնտեղ Բերեզանսկայա ստանիցան։
- Բազմաթիվ հետազոտողների վարկածով, հենց այս կղզին է նկարագրել Ա. Ս. Պուշկինը իր «Սալթան թագավորի հեքիաթում», անվանելով այն Բույան։
- 1906 թվականի մարտի 6-ին (19) կղզու վրա գնդակահարվել են «Օչակով» հածանավի ապստամբության ղեկավարներ լեյտենանտ Պ. Շմիդտը, մեքենավար Ա. Գլադկովը, կոմենդոր Ն. Անտոնենկոն և ավագ բատալյոր Ս. Չաստնիկը։
- 1968 թվականին ճարտարապետներ Ն. Գալկինի և Վ. Օչակովսկու նախագծով, կղզու հարավային մասում տեղադրվել է 15 մետրանոց երկաթ-բետոնյա հուշարձան Սևաստոպոլյան ապստամբության ղեկավարների պատվին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերեզան կղզին. Պատմություն Արխիվացված 2012-07-25 Wayback Machine
- Բերեզան. Պատմագրություն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Բերեզան կղզի Արխիվացված 2008-05-08 Wayback Machine
- Բորիսֆեն-Բերեզան. Հյուսիսային մերձսևծովյան տարածքում անտիկ դարաշրջանի սկիզբը
- Պյոտր Օսիպովիչ Կարիշկովսկի. Օլիվիայի մետաղադրամները։ Կիև, 1988. Արխիվացված 2008-10-23 Wayback Machine ISBN 5-12-000104-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերեզան (կղզի)» հոդվածին։ |
|