Բեն Գոդֆրի
Գոդֆրին Նորվիչի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Benjamin Matthew Godfrey | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 15, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Յորք, Յորք, Նորթ Յորքշիր[2] | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նորվիչ Սիթի | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
Յորք Սիթի | |||
2011-2012 | Միդլսբրո | ||
2012-2015 | Յորք Սիթի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Յորք Սիթի | 12 | (1) |
2016-ներկա | Նորվիչ Սիթի | 50 | (4) |
2017-2018 | → Շրուսբերի Թաուն | 40 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2019-ներկա | Անգլիա Մ20 | 2 | (0) |
2019-ներկա | Անգլիա Մ21 | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բեն Գոդֆրի (անգլ.՝ Ben Godfrey, հունվարի 15, 1998[1], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նորվիչ Սիթիի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Գոդֆրին սկսել է Յորք Սիթիում[4]։ 2011 թվականին նա միացել է Միդլսբրոյի երիտասարդական թիմին[5], որտեղ 1 տարի անցկացնելուց հետո վերադարձել է Յորք Սիթի։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Յովիլ Թաունի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփել է նոյեմբերի 14-ին՝ Պլիմութ Արգայլի դեմ խաղում[7][8]։ 2015 թվականին անգլիացին ճանաչվել է Լիգա Երկուի տարվա լավագույն նորեկ[9]։ Յորք Սիթիի կազմում Գոդֆրին անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[10]։
Նորվիչ Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 15-ին Գոդֆրին 3.5 տարվա պայմանագիր է կնքել Նորվիչ Սիթիի հետ[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշել է օգոստոսի 23-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Կովենտրի Սիթիի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 86-րդ րոպեին[14][15]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրել է 2017 թվականի հունվարի 28-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[16]։
2017 թվականի օգոստոսի 11-ին Գոդֆրին երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչի հետ մինչև 2021 թվականը[17]։ Օգոստոսի 24-ին նա սկզբից՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը[18][19], ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացել է Շրուսբերի Թաունին[20][21][22]։ Իր դեբյուտը նշել է օգոստոսի 26-ին՝ Օքսֆորդ Յունայթեդի դեմ խաղում[23]։ 2018 թվականի ապրիլի 18-ին Գոդֆրին մասնակցել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի մրցանակի եզրափակչի Լինկոլն Սիթիի դեմ խաղին[24], սակայն Շրուսբերին պարտվել է 1-0 հաշվով[25][26]։ Մայիսի 27-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Լիգա Մեկի փլեյ-օֆֆի եզրափակչի Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղին, սակայն Շրուսբերին կրկին պարտվել է[27][28]։ Վարձավճարի ընթացքում Գոդֆրին անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[29]։
2018 թվականի հուլիսի 26-ին Գոդֆրին երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչ Սիթիի հետ մինչև 2022 թվականը[30][31]։ Դեկտեմբերի 26-ին նա 2 գոլային փոխանցում է տվել Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[32]։ 2019 թվականի փետրվարի 23-ին Գոդֆրին դարձել է գոլի հեղինակ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[33]։ Ապրիլի 10-ին անգլիացին գոլ է խփել Ռեդինգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով[34]։ 2018-19 մրցաշրջանում Գոդֆրին անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[35], իսկ Նորվիչ Սիթին հաղթել է Չեմպիոնշիպը[36][37][38]։
2019 թվականի հունիսի 26-ին Գոդֆրին 1 տարով երկարաձգել է իր պայմանագիրը Նորվիչ Սիթիի[39][40][41]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրել է օգոստոսի 9-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվերպուլի դեմ խաղում[42][43]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 28-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[44][45]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոդֆրին ներկայացրել է Անգլիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[4]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 6-ի դրությամբ[46]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Յորք Սիթի | 2015–16 | Լիգա Երկու | 12 | 1 | 1 | 0 | — | 2 | 0 | 15 | 1 | |
Նորվիչ Սիթի | 2016–17 | Չեմպիոնշիպ | 2 | 0 | 1 | 0 | 3 | 1 | 6 | 1 | ||
2018–19 | 31 | 4 | 1 | 0 | 4 | 0 | 36 | 4 | ||||
2019–20 | Պրեմիեր Լիգա | 17 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 18 | 0 | |||
Ընդհանուր | 50 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 8 | 1 | 60 | 5 | ||
Շրուսբերի Թաուն (վարձավճար) | 2017–18 | Լիգա Մեկ | 40 | 1 | 4 | 0 | — | 7 | 0 | 51 | 1 | |
Կարիերայի ընդհանուր | 102 | 6 | 7 | 0 | 0 | 0 | 17 | 1 | 126 | 7 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրուսբերի Թաուն
- Անգլիայի ֆուտբոլային լիգայի մրցանակ. երկրորդ տեղ. 2017–18[25]
Նորվիչ Սիթի
- Չեմպիոնշիպ. 2018–19[36]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.co.uk/ben-godfrey/profil/spieler/343475
- ↑ «England - B. Godfrey - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Fulda, Owen (2019 թ․ մարտի 24). «Who is Ben Godfrey and why are Man Utd considering splashing out £10m to sign him?». Dailystar.co.uk. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey - Norwich City». Football-Wonderkids (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «York City - Yeovil Town, Aug 18, 2015 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «York City - Plymouth Argyle, Nov 14, 2015 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «York City suffer fifth straight defeat against table-topping Plymouth». York Press (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «BEN GODFREY PICKS UP FOOTBALL LEAGUE AWARD». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «CANARIES SIGN YORK'S BEN GODFREY». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Norwich sign midfielder Ben Godfrey from York». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey: York City midfielder signs for Norwich City». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Norwich City - Coventry City, Aug 23, 2016 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Norwich City thumped struggling League One side Coventry at Carrow Road to reach round three of the EFL Cup». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Norwich City - Birmingham City, Jan 28, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey signs new Canaries deal». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey joins Shrewsbury on loan». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey: Shrewsbury Town sign Norwich City midfielder on loan until January». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey's Shrewsbury loan extended». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey: Shrewsbury Town extend Norwich City midfielder's loan». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey: Norwich City midfielder to spend the rest of the season at Shrewsbury Town». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Oxford United - Shrewsbury Town, Aug 26, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Lincoln City - Shrewsbury Town, Apr 8, 2018 - EFL Trophy - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 25,0 25,1 «Lincoln City lift Checkatrade Trophy after narrow win over Shrewsbury». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Imps win Checkatrade Trophy... thanks to Arsenal, says Cowley». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Rotherham United - Shrewsbury Town, May 27, 2018 - League One Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Richard Wood fires Rotherham back to Championship with play-off final double». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey signs contract extension at Norwich City». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey: Norwich City youngster signs contract extension». ITV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Norwich City - Nottingham Forest, Dec 26, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Norwich City - Bristol City, Feb 23, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Norwich City - Reading FC, Apr 10, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey | Football Stats | Norwich City U23 | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 36,0 36,1 Milne, Alex (2019 թ․ մայիսի 5). «BREAKING Norwich win Championship title as Sheffield United finish in second». mirror. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Championship final-day round-up: Norwich crowned champions while Leeds finish with defeat at Ipswich». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Championship roundup: Norwich take title, Boro and Bristol City miss play-offs». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey signs new contract until 2023». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Godfrey pens new four-year deal at Norwich City». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey Ends Speculation Over Future by Signing New 4-Year Deal at Norwich». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Liverpool FC - Norwich City, Aug 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Liverpool 4-1 Norwich: Reds thrash Canaries in Premier League opener». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Crystal Palace - Norwich City, Sep 28, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «City beaten 2-0 by clinical Crystal Palace». www.canaries.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ben Godfrey». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոդֆրիի պաշտոնական Տվիտերի էջը
- Գոդֆրիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գոդֆրին transfermarkt-ում
- Գոդֆրին soccerbase.com-ում
- Գոդֆրին WhoScored.com կայքում
- Գոդֆրին Նորվիչ Սիթիի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-06-26 Wayback Machine
- Գոդֆրին Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Գոդֆրին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Գոդֆրի» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Յորք Սիթիի ֆուտբոլիստներ
- Նորվիչ Սիթիի ֆուտբոլիստներ
- Շրուսբերի Թաունի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ