Բիքսեն Լիզարազյու
Բիքսեն Լիզարազյու բասկ.՝ Bixente Lizarazu | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 9, 1969[1][2][3][…] (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեն Ժան դը Լյուզ | ||
Հասակ | 1,69 մետր | ||
Քաշ | 69 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բիշենտե Լիզարազյու (Լիսարասու)[4], (բասկ.՝ Bixente Lizarazu [biˈʃente lisaˈrasu], ֆր.՝ Bixente Lizarazu) (դեկտեմբերի 9, 1969[1][2][3][…], Սեն Ժան դը Լյուզ), ազգությամբ բասկ ֆրանսիացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, հանդես է եկել «Բորդոյում», Աթլետիկ «Բիլբաոյում», «Բավարիայում», Մարսելի «Օլիմպիկում»։ 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Համարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն եզրային պաշտպաններից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բասկերի ֆրանսիական երկրում։ Ծնողները նրան անվանել են Բիշենտե (ֆր.՝ Bixente), սակայն տեղի պետական պաշտոնյան հրաժարվում է նրա փաստաթղթում գրանցել բասկի անուն, և տղային գրանցում են ֆրանսիացու անուն՝ Վենսան (ֆր.՝ Vincent)[5]։
Հետաքրքրվել է սըրֆինգով, դայվինգով, երաժշտությամբ։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել բնապահպանական կազմակերպության հետ։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո զբաղվել է բրազիլական ջուջուցուով և 2009 թվականին դարձել է իր տարիքակիցների Եվրոպայի չեմպիոն[6]։ Աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում որպես ֆուտբոլի մեկնաբան, միաժամանակ վարում է մեկ այլ ֆուտբոլային հաղորդում։ Մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել բասկյան ձախ ծայրահեղական, ազգայնական անջատողականների կազմակերպության՝ ԷՏԱ-ի կողմից։ Դրանից հետո նա սկսեց օգտվել թիկնապահների ծառայություններից։ Ունի երկու երեխա, տղան՝ Չիմիստան, և աղջիկը՝ Ուխաինան։ Հետագայում Լիզարազյուն բնակություն է հաստատել Սիբուր քաղաքում։ Նրա ֆուտբոլիստ ընկերներն են Զինեդին Զիդանը և Քրիստոֆ Դյուգարին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի հավաքականում իր առաջին խաղն անց է կացրել 1992 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանսիա- Ֆինլանդիա խաղի ժամանակ (2:1)։ Հավաքականում վերջին խաղն անց է կացրել 2004 թվականի հունիսի 25-ին՝ Եվրոպայի առաջնությունում, Հունաստանի դեմ խաղի ժամանակ (0:1)։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բավարիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի չեմպիոն (1999, 2000, 2001, 2003, 2005, 2006)
- Գերմանիայի գավաթակիր (1998, 2000, 2003, 2005, 2006)
- Չեմպիոնների լիգայի հաղթող (2001)
- Միջմայրցամաքային գավաթակիր (2001)
- Գերմանական լիգայի գավաթակիր (1999, 2001)
Ֆրանսիայի հավաքական
- Աշխարհի չեմպիոն (1998)
- Եվրոպայի չեմպիոն (2000)
- Կոնֆեդերացիաների գավաթ (2001, 2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Также распространено неправильное написание имени — Биксант.
- ↑ Лизаразю: «Был Венсаном, стал Бишенте»
- ↑ «Биксант Лизаразю - талантливый футболист, многогранный спортсмен и просто интересная личность» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիքսեն Լիզարազյու» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աթլետիկ Բիլբաոյի ֆուտբոլիստներ
- Բասկ ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ