Գրենլանդիայի պատմություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներկա դրությամբ Գրենլանդիայի մակերևույթի 84%-ը ծածկված է սառցադաշտերով, ինչը սահմանափակում է մարդկային բնակեցումը նեղ ափամերձ հատվածներով։ Կլիման արկտիկական է։
Գրենլանդիան եվրոպացիներին անհայտ էր մինչ դրա՝ 10-րդ դարում նորվեգական վիկինգների կողմից հայտնագործումը, ովքեր դրանից առաջ բնակություն են հաստատել Իսլանդիայում։
Արկտիկական ժողովուրդները բնակեցվում էին Գրենլանդիայում եվրոպացիների կողմից այն հայտնագործելուց առաջ, սակայն վիկինգների այնտեղ ժամանելուց առաջ կղզին անմարդաբնակ է դարձել. ժամանակակից ինուիտների նախնիները սկսել են բնակություն հաստատել Գրենլանդիայի հյուսիսում միայն 13-րդ դարում։
Ինուիտները միակ ժողովուրդն են, ովքեր անդադար բնակվել են Գրենլանդիայում հարյուրամյակների ընթացքում, սակայն 18-րդ դարում Դանիան՝ օգտվելով վիկինգների առաջնահերթությունից, կղզին հայտարարել է որպես իր տիրույթ և սկսել է իր գաղութացումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գրենլանդիան առանձնացվել է թագավորությունից և միացել է Միացյալ Նահանգներին և Կանադային։ Պատերազմի ավարտից հետո Դանիան իրեն վերադարձրել է վերահսկողությունը կղզու նկատմամբ, սակայն վերացրել է նրա գաղութային կարգավիճակը։ Գրենլանդիան ճանաչվել է Դանիայի թագավորության բաղկացուցիչ մաս, իսկ 1979 թվականին ստացել է ներքին գործերով լայն ինքնավարություն։ Գրենլանդիան միակ պետական կազմավորումն է, որը դուրս է եկել Եվրոպական միության կազմից, սակայն պահպանում է ասոսացված պետության կարգավիճակը։
Վաղ պալեոէսկիմոսյան մշակույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Գրենլանդիայի պատմությունը Հյուսիսային Ամերիկայի արկտիկական կղզիներից պալեոէսկիմոսների կրկնվող արտագաղթերի պատմությունն է։ Այդ բոլոր մշակույթների ընդհանուր հատկանիշը եղել է Արկտիկայի ամենածայրամասի արտակարգ անբարենպաստ պայմաններում գոյատևելու անհրաժեշտությունը մարդկային գոյության համար պտանի արեալի սահմանին։ Նույնիսկ կլիմայի ոչ մեծ տատանումները հազիվ պիտանի պայմանները դրաձնում էին մարդու կյանքի հետ անհամատեղելի և հանգեցնում էին ոչ բավարար ընտելացված մշակույթների վերացմանը և միգրացիաների և բնաջնջման արդյունքում ամբողջ տարածաշրջանների դատարկմանը։
Հնագետները Գրենլանդիայում առանձնացնում են չորս պալեոէսկիմոսյան մշակույթներ, որոնք գոյություն ունեին մինչ վիկինգների կողմից կղզու բացահայտումը, բայց դրանց գոյության ժամկետները սահմանվում են շատ մոտավոր՝
- Սաքքակյան մշակույթ՝ մ. թ. ա 2500-մ. թ. ա. 800 թթ. Գրենլանդիայի հարավում,
- Ինդեպենդենս I մշակույթ՝ մ. թ. ա. 2400-մ. թ. ա. 1300 թթ. Գրենլանդիայի հյուսիսում,
- Ինդեպենդենս II մշակույթ՝ մ. թ. ա. 800-մ. թ. ա. 1 թթ. առավելապես Գրենլանդիայի հյուսիսում,
- Վաղ դորսեթյան մշակույթ, Դորսեթ I՝ մ. թ. ա. 700-մ. թ. ա. 200 թթ.Գրենլանդիայի հարավում։
Այդ մշակույթները յուրահատուկ չէին Գրենլանդիայի համար։ Որպես կանոն, դրանք ծագում և զարգանում էին արկտիկական Կանադայի և Ալյասկայի տարածքներում՝ իրենց՝ Գրենլանդիա ներթափանցելուց շատ առաջ, և կարող էին պահպանվել Արկտիկայի այլ տեղերում՝ կղզուց դրանց անհետանալուց հետո։
Մշակույթի անկումից հետո կղզին անմարդաբանակ էր հարյուրամյակների ընթացքում։ Ինուիթյան տուլե մշակույթի կրողները՝ Գրենլանդիայի ժամանակակից տեղաբնիկների նախապապերը, սկսեցին ներթափանցել կղզու հյուսիս 13-րդ դարի սկզբին։