Jump to content

Գրիգոր Եղիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Եղիկյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Եղիկյան
Ծնվել էմարտի 24, 1923(1923-03-24) (101 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և մանկագիր
ԱնդամակցությունՀԳՄ
Գրիգոր Եղիկյան Վիքիդարանում

Գրիգոր Կարապետի Եղիկյան (մարտի 24, 1923(1923-03-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, մանկագիր, ՀՀ Գրողների միության անդամ 1973 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Եղիկյանը 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական տեխնիկումը։ 1937-1942 թվականներին աշխատել է Երևանի №2 տպարանում։ 1942-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1945-1967 թվականներին տեխնիկական խմբագիր էր «Առողջապահություն» ամսագրում։ 1967 թվականից աշխատել է որպես պոլիգրաֆիստ Երևանի թղթի-ստվարաթղթի ֆաբրիկայում։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշանով։ Գրել է միայն մանուկների համար։ Առաջին ժողովածուն՝ «Իմ գառնուկը», լույս է տեսել 1960 թվականին։ Առանձին բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն։ Մահացել է 1998 թվականի մարտի 1-ին, Երևանում։

  • Իմ գառնուկը, 1960 թ
  • Գաթա թխեմ, 1961 թ
  • Կիկլիկո, 1964 թ
  • Քաջ Շլդիկը, 1967 թ
  • Արդարադատ մահակը, 1971 թ
  • Զանգակներ, 1974 թ
  • Կռվարար Շլդիկը, 1975 թ
  • Ուրախ բակեր, տխուր սագեր (բանաստեղծություններ), 1980 թ
  • Ծիածան (բանաստեղծությունների ժողովածու)
  • Պատժված փղիկը (բանաստեղծություններ, հեքիաթներ)

Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 159.

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Եղիկյան» հոդվածին։