Գրիշա Հովհաննիսյան
Գրիշա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գրիշա Սուրենի Հովհաննիսյան (1919, Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիշա Հովհաննիսյանը ծնվել է 1919 թվականին Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 1919 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և 1937-1939 թվականներին դպրոցում եղել է պիոներ-ջոկատավար[1]։
1939 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 1941 թվականի առաջին ամիսներին մասնակցել է թշնամու դեմ մղված կռիվներին Ժիտոմիրի ուղղությամբ Ալեքսանդրիայի շրջանում։ Վիրավորվել է, ապաքինվելուց հետո սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Կռվել է Լենինգրադի ռազմաճակատում, որտեղ էլ լեյտենանտ Գրիշա Հովհաննիսյանը ընտրվել է գումարտակի կոմերիտմիության կազմակերպության քարտուղար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։
1943 թվականի վերջում նշանակվել է գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ։ Մասնակցել է Օրանիենբաումի պլացդարմի գրավման գրոհներին։ 1944 թվականի ապրիլին ծանր վիրավորվել և որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ ազատվել է ծառայությունից[1]։
Մարտերում ցուցաբերած խիզախության համար արժանացել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայությունների համար», «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալների։ Նևա գետն անցնելիս անձնական քաջության համար պարգևատրվել է անվանական մեդալով[1]։
Պատերազմից հետո Հովհաննիսյանն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, աշխատել է Եղեգնաձոր քաղաքի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ։ 1975 թվականին Հովհաննիսյանը անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել դպրոցում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Արիության համար» մեդալ
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1919 ծնունդներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Արիության մեդալակիրներ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ