Գազ բծավոր
Գազ բծավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ բծավոր (A. guttatus) |
Միջազգային անվանում | |
Astragalus guttatus |
Գազ բծավոր (լատին․՝ Astragalus guttatus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
8-20 սմ բարձրությամբ, միամյա մերկ բույս է։ Տերևների երկարությունը 2,5-5,5 սմ է։ Տերևիկները 4-9-ական զույգ են։ Ծաղկաբույլի ծաղիկները 1-3-ն են։ Պսակը բաց գույնի է, դրոշը՝ մանուշակագույն ջղերով, 6-9 մմ երկարությամբ։ Ունդերը ոտիկով են, կիսալուսնաձև, 12-22 մմ երկարությամբ, 4-5 մմ լայնությամբ[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում («Էրեբունի» պետական արգելոց, Ջրվեժի անտառպուրակ, Երախի լեռնաշղթայի արևմտյան ծայրամաս)։ Աճում է նաև Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, Անատոլիայում, Հարավարևմտյան և Միջին Ասիայում, Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1400 մ բարձրությունների վրա, չոր կավային տեղերում, տափաստանային բուսականության կազմում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 500 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Արեալը մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ բծավոր» հոդվածին։ |
|
|