Jump to content

Թարթչաներկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարթչաներկ խողովակի մեջ
Դիմահարդարված թարթիչներով աղջկա աչքը
Մոդել Էմիլի Դիդոնատոն

Թարթչաներկ, դեկորատիվ կոսմետիկա` նախատեսված թարթիչների բնական գույնը ընդգծելու և փոխելու համար։ Թարթչաներկը արտադրվում է մի քանի ձևով՝ հեղուկ, յուղալի և չոր։ Նաև արտադրվում է տարբեր երանգներով և գույներով։

Թարթչաներկը նախատեսված է թարթիչների ձևը և երկարությունը ընդգծելու, ծավալը մեծացնելու համար։ Ամենահայտնի թարթչաներկի թողարկված ձևը խողովակներով փայտիկն է, որի վերջում տեղադրված է ապլիկատոր-խոզանակ։ Խոզանակը կարող է լինել ուղիղ կամ կոր՝ կախված թարթչաներկի նպատակից։ Նպատակներն են խտացնել կամ երկարացնել թարթիչները։

Սովորաբար թարթչաներկի բաղադրիչներն են ջուրը, մոմը, օծանելիքի և կոնսերվանտների մասնիկները։ Որոշ թարթչաներկեր պարունակում են մածուցիկ կամ նեյլոնե մանրաթելեր՝ թարթիչները երկարացնելու համար։

Առաջին թարթչաներկը թարթիչների համար հնարել է ֆրանսիացի վաճառական Յուդջին Ռիմմելը 19-րդ դարի կեսերին։ «Rimmel» բառը մի քանի լեզուներով թարգմանվում է «թարթչաներկ», բացառությամբ պորտուգալերենի, թուրքերենի, ռումիներենի և այլն։ Թարթչաներկի անգլերեն անվանումը՝ mascara-ն, առաջացել է իտալ.՝ maschera բառից, որը նշանակում է «պաշտպանիչ դիմակ»։

Ժամանակակից թարթչաներկն ստեղծվել է 1913 թվականին քիմիկոս Թերրի Լ․ Ուիլյամսոմի կողմից իր քրոջ Մեյբլի համար։ Սկզբում թարթչաներկը ածուխի փոշու խառնուրդ էր նավթային ժելեի հետ։

Թարթչաներկը հաջողությամբ փորձարկվել է Մեյբլի վրա, որից հետո նոր ապրանքը Ուիլյամն սկսել է վաճառել փոստով։ Նա իր ընկերությունն անվանել է «Maybelline»՝ համատեղելով իր քրոջ անունը (Mabel) և նավթային ժելե բառը (Vaseline), որը, ի վերջո, դարձել է կոսմետիկայի առաջատար ընկերությունը։

Այն ժամանակներում թարթչաներկը չոր կազմություն ուներ և բաղկացած էր ներկանյութերից և կարնուբայի մոմից։ Այն թաթախել են խոնավ խոզանակով, այնուհետև քսել են թարթիչներին։

Թերրի Ուիլյամսին, Ուդջին Ռիմմելի պես, չի հաջողվում թարթչաներկը դարձնել հայտնի։ Սակայն օգնության է հասել կինեմատոգրաֆիան։ Թարթչաներկը դուր է եկել դերասանուհիներին․ այն աչքերը դարձնում էր պայծառ ու արտահայտիչ, անփույթ չէր նայվում, ինչպես հաստ կոպ։ Այսպիսով, Maybelline-ը սկսել է անընդհատ օգտագործվել հոլիվուդյան դիմահարդարների կողմից։ Իսկ այն բանից հետո, երբ միանգամից երկու ֆիլմի հերոսներ Տեդա Բարան և Պոլա Նեգրին Maybelline-ի օգնությամբ դարձան գեղեցկուհիներ, թարթչաներկը անհրաժեշտ է դարձել գրեթե աշխարհի բոլոր կանանց։

Ուիլյամի հայտնիության հետ մեկ տեղ հայտնվել են մրցակիցներ։ Թարթչաներկը սկսել է արտադրել նաև Мах Factor ընկերությունը։ Նրանց բաղադրատոմսն արդեն ավելի կատարյալ էր, բացի ներկանյութերից և նավթային ժելեից այն պարունակում էր փայլ, որը թարթիչներն ավելի փայլուն էին դարձնում և թարթիչներին փոխանցում էր լրացուցիչ կարնուբայի մոմ։

1920-1930 թվականներին թարթչաներկը ավելի մեծ թվով կանայք էին օգտագործում։ Օրինակ էին ծառայում հոլիվուդյան աստղերը՝ Գրետա Գարբոն, Մառլեն Դիտրիխը և Բեթ Դեյվիսը։ Նրանք իրենց համար ստեղծել էին անսովոր երկար թարթիչներ` խիտ ստվեր գցելով այտերին, սոսնձելով արհեստական մազերը կոպերին և դրանք թարթչաներկի մի քանի հաստ շերտերով ծածկելով։

Ժամանակակից թարթչաներկի փաթեթավորումը Ելենա Ռուբինշտեյնի շնորհիվ ի հայտ է եկել 1957 թվականին։ Թարթչաներկի նոր փաթեթավորումն ավելի գրավիչ ու հարմարավետ էր, քան առաջվա չոր թարթչաներկը, հենց դրա համար էլ խողովակների մեջ թարթչաներկը ավելի արագ հայտնիություն ձեռք բերեց շուկայում։

Ժամանակակից թարթչաներկերը թարթիչների համար կարելի է բաժանել երկու խմբի՝ ջրակայուն թարթչաներկեր (հաճախ նշվում է որպես անջրաթափանց) և ոչ ջրակայուն թարթչաներկեր[1]։

  • Ջրակայուն թարթչաներկ

Այն հիմնված է անկայուն լուծիչների վրա, կենդանական մոմի տարբեր տեսակներ (օրինակ՝ մեղրամոմ), բուսական ծագման տարբեր տեսակի մոմեր (կարնուբայի մոմ, բրնձի թեփի մոմ և այլն), հանքային մոմ (օրինակ՝ պարաֆին), ներկանյութեր (երկաթի օքսիդ, ուլտրամարին և այլն) և պոլիմեր։ Այսպիսի թարթչաներկը չի պարունակում ջրի զգայուն բաղադրիչներ, ուստի այն ունի լավ դիմադրողականություն արցունքների, քրտինքի կամ անձրևի հանդեպ։ Ջրակայուն թարթչաներկը հեռացնում են դիմահարդարումը մաքրող հատուկ պիտույքով, որովհետև նրան հնարավոր չէ մաքրել ջրով։

Ջրակայուն թարթչաներկը նման է յուղի վրա հիմնված ներկանյութերի կամ լուծիչների[2]։

  • Ոչ ջրակայուն թարթչաներկ

Այն պարունակում է ջուր, մակերեսորեն ակտիվ նյութ, կենդանական, բուսական, հանքային ծագում ունեցող մոմի տարբեր տեսակներ, ներկանյութեր, խիտ պոլիմերներ (արաբական խեժ, փոփոխված թաղանթանյութ) և կոնսերվանտներ։ Այս թարթչաներկերը դիմացկուն են արցունքների հանդեպ, բայց նրանք հեշտությամբ մաքրվում են օճառի և ջրի օգնությամբ։

Ոչ ջրակայուն թարթչաներկը նման է ջրի վրա հիմնված ներկանյութի[3][4]։

Թարթչաներկը օգտագործվում է վերևի և/կամ ստորին թարթիչների վրա, աչքի ներքին մասից մինչև աչքի արտաքին անկյունը։ Խոզանակով փայտը ընկղմվում է խողովակի մեջ թարթչաներկով, այնուհետև հանվում է՝ բռնելով թարթչաներկը խողովակի պատերից։ Ապա թարթչաներկը խոզանակի օգնությամբ քսում են թարթիչներին։

Հիգիենայի կանոնների համաձայն` թարթչաներկը, ինչպես ատամի խոզանակը, չպետք է լինի ընդհանուր։ Նաև խորհուրդ չի տրվում թարթչաներկն օգտագործել 3-4 ամսից ավել` փաթեթավորումը բացելուց հետո։

Որպեսզի թարթիչները չփչանան, հայտնի ռուս դիմահարդար Անդրեյ Դրիկինը խորհուրդ է տալիս չօգտագործել պահանջվող քանակից շատ թարթչաներկ։ Թարթչաներկը խոզանակով վերցնելուց հետո ավելցուկները հեռացնել չոր անձեռոցիկով։ Թարթչաներկը թարթիչներին քսելուց հետո չմոռանալ թարթչաներկի ամեն շերտին հնարավորություն տալ չորանալ։ Օգտագործել հատուկ սանր թարթիչների համար և առանձնացնել դրանք մեկ առ մեկ քսելուց հետո։ Պետք է սանրել միայն դեռ չչորացած առաջին շերտը։

2007 թվականի հուլիսին սկանդալ է բռնկվել L’Oréal ընկերության շուրջ։ Պարզվել է, որ այս ընկերության թարթչաներկի գովազդի ժամանակ դերասանուհի Պենելոպե Կրուսի թարթիչները կեղծ էին։ Ընկերությանը, իհարկե, տուգանել են հաճախորդներին ապակողմնորոշելու և հանրային ճանաչում պահանջելու համար, որ իրենց թարթչաներկը չի օգնի թարթիչները այնքան շքեղ դարձնել, որքան գովազդում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mascara. Harper, Douglas. 2010. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  2. Oxford English Dictionary. «Probably < Spanish máscara or Italian maschera, Italian regional mascara, all in sense 'mask'; or perhaps alternatively < Catalan mascara 'soot, black smear', or Portuguese mascarra 'stain, smut'.»
  3. The Macquarie Dictionary. South Yarra: The Macquarie Library Pty Ltd. 2005.
  4. cite book|title=New Oxford American Dictionary|title-link=New Oxford American Dictionary|edition=2|quote=late 19th cent.: from Italian, literally ‘mask’, from Arabic masḵara ‘buffoon’.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարթչաներկ» հոդվածին։