Jump to content

Էզրի Կոնսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էզրի Կոնսա
անգլ.՝ Ezri Konsa
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1997(1997-10-23)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Էզրի Կոնսա Նգոյո (անգլ.՝ Ezri Konsa Ngoyo; հոկտեմբերի 23, 1997(1997-10-23)[1], Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Աստոն Վիլլա» ակումբի և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուհեմի բնակիչ Կոնսան 12 տարեկանից մարզվել է «Չարլթոն Ատլետիկ» ակումբի պատանեկան ակադեմիայում։ 2014 թվականի հուլիսին ակումբի հետ կնքել է սիրողական պայմանագիր, իսկ 2015 թվականի դեկտեմբերին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ «Չարլթոնի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 9-ին «Չելտենհեմ Թաունի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթ>ի խաղում[2]։ 2016/17 մրցաշրջանում պարբերաբար հանդես է եկել «Էդիքսի» հիմնական կազմում՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 39 հանդիպում։ Պարբերաբար հանդես է եկել կիսապաշտպանի և եզրային պաշտպանի դիրքերում։ 2016/17 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է «Չարլթոնի» տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[3]։ 2017 թվականի մարտին ակումբի հետ կնքել է նոր 3 տարվա պայմանագիր։

2017/18 մրցաշրջանում «Չարլթոնի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, ներառյալ Լիգա 1-ի փլեյ-օֆֆի խաղերը Չեմպիոնշիփ դուրս գալու իրավունքի համար։ «Չարլթոն Ատլետիկի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 86 հանդիպում 2016-2018 թվականներին։

2018 թվականի հունիսի 12-ին տեղափոխվել է լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Բրենտֆորդ», կնքելով եռամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[4]։ 2018 թվականի օգոստոսի 4-ին իր նորամուտը նշել է «Բրենտֆորդի» կազմում «>Ռոտերեմ Յունայթեդ>ի» դեմ Չեմպիոնշիփի խաղում[5]։

2019 թվականի հուլիսի 11-ին տեղափոխվել է բիրմինգհեմյան «>Աստոն Վիլլա>» ակումբ 12 միլիոն ֆունտով[6].

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին նորամուտը նշել է Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում։ Նույն թվականին մասնակցել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, որում անգլիացիները հաղթանակ են տարել։

2018 թվականին իր նորամուտը նշել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։

2024 թվականի մարտի 23-ին իր նորամուտը նշեց Անգլիայի հավաքական>ի կազմում Բրազիլիայի հավաքական>ի դեմ ընկերական խաղ>ում[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսան ծնվել է Նյուհեմում, Մեծ Լոնդոն, Կոնգոյի և Անգոլկայի ընտանիքում[8]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի հավաքական (մինչև 21 տարեկաններ)
  • Տուլոնի մրցաշարի հաղթող՝ 2018
Անգլիայի հավաքական (մինչև 20 տարեկաններ)
  • Մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի չեմպիոն՝ 2017

Անձնական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Չարլթոն Ատլետիկի» տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2016/17

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/0313a347/
  2. «Cheltenham Town 1-0 Charlton Athletic» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «Player of the year: 2016/17 a great learning curve for award-winning Ezri Konsa» (անգլերեն). CAFC.co.uk. 2017 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Ezri Konsa: Brentford sign defender from Charlton Athletic» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Brentford 5-1 Rotherham: Newly-promoted Millers thrashed on Championship return» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Ezri Konsa: Aston Villa sign Brentford defender in £12m deal» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  7. «England vs. Brazil». Soccerway (անգլերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  8. «South London Press exclusive interview with Ezri Konsa» (անգլերեն). LondonNewsOnline.co.uk. 2018 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզրի Կոնսա» հոդվածին։