Էժեն Գրանժե
Էժեն Գրանժե ֆր.՝ Eugène Grangé | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Pierre-Eugène Basté |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1810[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | մարտի 1, 1887[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | Շանսոնիե, բանաստեղծ, լիբրետիստ, դրամատուրգ և գոգեթ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շարլեմաժ լիցե |
Eugène Grangé Վիքիպահեստում |
Էժեն Գրանժե (իրական անունը և ազգանունը՝ Պիեռ Էժեն Բաստե, ֆր.՝ Eugène Grangé, դեկտեմբերի 16, 1810[1], Փարիզ, Ֆրանսիա - մարտի 1, 1887[1], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դրամատուրգ, լիբրետիստ, շանսոնիե, երգահան բանաստեղծ, գոգեթ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կառլոս Մեծի անվան քոլեջը։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է բանկային հաստատությունում, որը թողել է, որպեսզի զբաղվի գրականությամբ։ 1827 թվականին նրա վոդևիլները բեմադրվել են Բուլվար դյու Տամպլի փոքր թատրոններում։
Օգտագործել է Էժեն Գրանժե կեղծանունը, որը կազմված էր նրա երկրորդ անունից՝ Էժեն և մոր ազգանունից։ Ժամանակի ընթացքում դարձել է «Théâtre des Funambules»-ի սիրված դրամատուրգը, որտեղ ամենից հաճախ խաղում էին նրա պիեսները։ Մի քանի տարի Գրանժեն եղել է այդ թատրոնի միակ և բարձր վարձատրվող հեղինակը։ Բացի այդ, նրա տտեղծագործությունները հաջողութամբ ներկայացվել են Փարիզի դրամատիկական (Théâtre des Folies-Dramatiques) և վարիետեի («Theres des Variétés») թատրոնների բեմերում։
Է. Գրանժեն եղել է երգահան-բանաստեղծ և գոգեթ։ 1858 թվականին մասնակել է երգիչների և բանաստեղծների ամենամսյա ավանդական-տոնական հավաքույթներին, որը ժողովրդական-երգչախմբային յուրօրինակ խմբակ էր խնջույքի շուրջ (գոգեթ)։ 1865 թվականի մայիսին իր ընկերոջ՝ Կլերվիլի հրավերով և առաջարկությամբ դարձել է «Մառանիկ միության» անդամ։ Ղեկավարել է այն յոթ անգամ (1868, 1872, 1874, 1877, 1880, 1882 և 1884)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք կատակերգությունների, զավեշտախաղերի, օպերետների, դրամաների, ֆեերիաների (թատերական կամ կրկեսային) և երգերի հեղինակ է։ Մասնագետները պնդում են, որ նրան են պատկանում առնվազն 350 պիես և 300 երգ։
Հաճախ գրել է մի շարք հայտնի հեղինակների հետ համագործակցելով (Ադոլֆ Ֆիլիպ Դեների, Ալֆրեդ Դելակուր, Քսավյե դե Մոնտեպեն, Ժյուլ Նորյակ, Վիկտոր Կոնեն, Էրվե և ուրիշներ)։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1843՝ Les Bohémiens de Paris (դրամա)
- 1845՝ Constant-la-Girouette (կատակերգություն-վարիետե)
- 1853՝ Les Sept Merveilles du monde (ֆեերիա)
- 1853՝ Le Carnaval des Maris (կատակերգություն-վարիետե)
- 1858՝ Le Punch Grassot (օպերետա)
- 1860՝ La Sirène de Paris (դրամա)
- 1860՝ La Pénélope à la mode de Caen (օպերետա)
- 1860՝ Les Mémoires de Mimi-Bamboche (զավեշտախաղ)
- 1861՝ La Mariée du Mardi-gras (օպերետա)
- 1861՝ La Beauté du diable (օպերետա)
- 1862՝ La Boîte au lait (օպերետա)
- 1865՝ Un clou dans la serrure (կատակերգություն-վարիետե)
- 1873՝ La Cocotte aux œufs d’or (ֆեերիա)
- 1878՝ Coco de Clairville (օպերետա)
- 1881՝ Les Deux Roses (պիես)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Acte n°314 (vue 11), registre des décès de 1887 pour le 9e arrondissement sur les sites des Archives numériseés de la Ville de Paris.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eugène Grangé, article by Louis-Henry Lecomte pulblished in La Chanson on 1 January 1880.
- Eugène Grangé on Data.bnf.fr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Գրանժե» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1810 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1887 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով