Էլեն Ֆրանկենթալեր
Էլեն Ֆրանկենթալեր անգլ.՝ Helen Frankenthaler | |
---|---|
Կեղծանուն | Motherwell, Mrs. Robert Burns[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1928[2][3][4][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 2011[6][7][8][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Darien[9][10] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Բենինգթոնի քոլեջ |
Մասնագիտություն | փորագրիչ, դիզայներ, վիմագրող, նկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ և գծագրող |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ[10][10] և Color Field?[10] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[10][10] և բնանկար[10][10] |
Թեմաներ | աբստրակցիոնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Լեռներ և ծով |
Ուսուցիչ | Ռուֆինո Տամայո, Paul Feeley? և Hans Hofmann? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Հայր | Alfred Frankenthaler? |
Ամուսին | Robert Motherwell?[12] և Stephen McKenzie DuBrul? |
Helen Frankenthaler Վիքիպահեստում |
Էլեն (Հելեն) Ֆրանկենթալեր (անգլ.՝ Helen Frankenthaler[13], դեկտեմբերի 12, 1928[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 27, 2011[6][7][8][…], Darien[9][10]), հրեական ծագմամբ ամերիկացի աբստրակցիոնիստ։
Կյանք և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Ալֆրեդ Ֆրանկենթալերի ընտանիքում։ 1945-1950թթ-ին ուսումնասիրել է նկարչություն Վերմոնտի և Նյու Յորքի գեղարվեստի տարբեր դպրոցներում։ Նրա ուսուցիչների շարքում առանձնանում է մեքսիկացի նկարիչ Ռուֆինո Տամայոն։
Գեղարվեստական առումով նա գտնվում էր Ջեքսոն Պոլլոքի գործերի ուժեղ ազդեցության տակ, ում հետ մասնակցել է «Աբստրակտ արվեստի շարժմանը»։
Բեթի Փարսոնսի պատկերասրահում վերջին ցուցահանդեսին մասնակցելուց հետո 1951 թվականին որդեգրեց նրա տեխնիկան՝ հյուրանոցի հատակին դասավորելով կտավի կտորները և նկարելով ներկի կաթիլներով։ Միևնույն ժամանակ մշակվում էր նաև նկարչուհու անհատական ոճը։ Կտավը պետք է լիներ առանց նախաներկի, իսկ ներկերը՝ նոսրացրած այն աստիճան, որ գրեթե ակնթարթորեն ներծծվեին կտավի մեջ։ Դրանից բացի, Է․ Ֆրանկենթալերը ներկերը քսում էր կտավներին սպունգով։ Արդյունքում ստեղծվում էր կտավից «հոսող» ներկերի տպավորություն՝ կապելով իր աշխատանքները սյուրռեալիզմի հետ։ 1959 թվականին նկարչուհին Կասելում մասնակցում է ժամանակակից արվեստի ցուցահանդեսին։
Հետագայում՝ 1960–ական թվականներին, նա առանց նախաներկի ներկված քաթանի վրա ստեղծում է երեք մետրանոց մոնումենտալ կտավներ, որոնց մեջ համակցվում են գունային տարբեր երանգներ։ Այս աշխատանքներով Է․ Ֆրանկենթալերը մեծ ազդեցություն ունեցավ ամերիկացի նկարիչների երիտասարդ սերնդի վրա, ովքեր աշխատում էին գունային գեղանկարչության ոճով (Colorfield Paint)՝ Քենեթ Նոլանդ, Ժյուլ Օլիցկի, Մորիս Լուի։
Է․ Ֆրանկենթալերը ամուսնացած էր ամերիկացի աբստրակտ նկարիչ Ռոբերտ Մոթերուելի հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիթմար Էլգեր, «Աբստրակտ արվեստ», Քյոլն, 2008.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115941438
- ↑ 2,0 2,1 https://www.frankenthalerfoundation.org/helen/biography
- ↑ 3,0 3,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 5,0 5,1 5,2 Directory of Southern Women Artists — The Johnson Collection.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2011/12/28/arts/helen-frankenthaler-abstract-painter-dies-at-83.html?pagewanted=all
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Helen Frankenthaler (նիդերլ.)
- ↑ 9,0 9,1 9,2 Union List of Artist Names
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.cwhf.org/inductee-helen-m-frankenthaler
- ↑ https://www.dedalusfoundation.org/motherwell/chronology
- ↑ Helen Frankenthaler, Abstract Painter Who Shaped a Movement, Dies at 83
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխարհի թանգարանների աշխատանքներ». Artcyclopedia. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ֆրանկենթալեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 2011 մահեր
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- Կին արվեստագետներ
- Հրեա նկարիչներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Հրեա նկարչուհիներ
- 20-րդ դարի կանայք
- Ամերիկացի դիզայներներ