Jump to content

Էլիզաբեթ Արդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Արդեն
անգլ.՝ Elizabeth Arden
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1881(1881-12-31)[1]
ԾննդավայրWoodbridge, Օնտարիո[2]
Մահացել էհոկտեմբերի 18, 1966(1966-10-18)[2][3][4][…] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԳերեզմանՍլիփի Հոլոու[2]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունգործարար, cosmetologist և ձեռնարկատեր
ԱմուսինMichael Evlanoff?[5]
Պարգևներ և
մրցանակներ
 Elizabeth Arden Վիքիպահեստում

Ֆլորենս Նայթինգեյլ Գրահամ (անգլ.՝ Florence Nightingale Graham, դեկտեմբերի 31, 1881(1881-12-31)[1], Woodbridge, Օնտարիո[2] - հոկտեմբերի 18, 1966(1966-10-18)[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), գործարար աշխարհում Էլիզաբեթ Արդեն անունով հայտնի կանադա-ամերիկացի գործարարուհի, մերօրյա «Elizabeth Arden, Inc.» կոսմետիկական ընկերության հիմնադիրը, որն ԱՄՆ-ում կոսմետիկայի կայսրություն է ստեղծել։ Մինչև 1929 թվականը Եվրոպայում և ԱՄՆ-ում ունեցել է 150 գեղեցկության սրահ[փա՞ստ]։ Նրա 1,000 ապրանքատեսակները վաճառվել են 22 երկրներում[փա՞ստ]։ Հանդիսացել է միակ սեփականատեր և կարիերայի գագաթնակետին եղել է ամենահարուստ կանանցից մեկն աշխարհում[փա՞ստ]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թվականի Նոր տարվա նախօրյակին Կանադայի Օնտարիո նահանգի Վուդբրիջ համայնքում։ Ծնողները Կանադա էին ներգաղթել 1870-ական թվականներին Միացյալ Թագավորության Կոռնուոլ թերակղզուց։ Հայրը՝ Ուիլյամ Գրահամը, շոտլանդացի էր, իսկ մայրը՝ Սյուզանը, կելտական կոռնուոլ էթնիկ ցեղախմբի ներկայացուցիչ, որը Կոռնուոլում գտնվող հարուստ հորաքրոջ հետ պայմանավորվածություն է ունեցել, որ վերջինս պետք է վճարեր իր երեխաների կրթության համար[8]։ Արդենը դուրս է մնացել Տորոնտոյի քույրական դպրոցից[9][10]։

Մեկնել է Մանհեթեն ավագ եղբոր մոտ և կարճ ժամանակ որպես հաշվապահ աշխատել «E. R. Squibb Pharmaceuticals Company» դեղագործական ընկերությունում։ Աշխատելու ընթացքում երկար ժամանակ է անցկացրել նրանց լաբորատորիայում ու սովորել մաշկի խնամքի մասին, որից հետո, կրկին կարճ ժամանակ, աշխատել է գեղեցկության մասնագետ Էլեանոր Ադեյրի մոտ։

Իր սրահներում ու շուկայավարման քարոզարշավների ընթացքում կարևորել է կանանց դիմահարդարում օգտագործել սովորեցնելը, ինչպես նաև առաջին անգամ ներկայացրել է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են կոսմետիկայի գիտական ձևակերպումը, դիմահարդարումը, աչքերի, շրթունքների ու դիմահարդարման գույների համաձայնեցումը[փա՞ստ]։

Արդենին է վերագրվում դիմահարդարումը որպես բարձրաշխարհիկ տիկնոջ կերպարի պատշաճ ու տեղին, նույնիսկ անհրաժեշտ հատկանիշի հաստատումն այն դեպքում, երբ նախկինում այն համարվել է ստորին խավին կամ անբարոյականներին բնութագրող հատկանիշ։ Նա թիրախավորել է միջին տարիքի ու անհրապույր կանանց, որոնց համար իր ապրանքատեսակները երիտասարդ ու գեղեցիկ տեսք էին ապահովում[փա՞ստ]։

Քաղաքականության մեջ Արդենը պահպանողական էր և աջակցել է Հանրապետական կուսակցությանը[11]։

Էլիզաբեթ Արդենի գերեզմանաքարը
Էլիզաբեթ Արդենի գերեզմանը Սլիփի Հոլոու գերեզմանատանը

1909 թվականին գեղագետ Էլիզաբեթ Հաբարդի հետ գործընկերություն է սկսել, որը սակայն լուծարվել է 1910 թվականին[12]։ Գրահամը, որը ձգտում էր ֆիրմային անուն ունենալ, օգտագործել է «Էլիզաբեթ» անունն իր սրահների ցուցանակների համար գումար խնայելու նպատակով, իսկ «Արդեն» անունը վերցրել է մոտակայքում գտնվող ագարակից։ Այսպես ձևավորվել է «Էլիզաբեթ Արդեն» ֆիրմային անունը[11]։ 1910 թվականին Նյու Յորքում հիմնել է «Red Door» սրահը, որն այդ ժամանակից ի վեր օգտագործվել է նրա անվանը զուգահեռ[փա՞ստ]։

1912 թվականին մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի գեղեցկության սրահներում դեմքի մերսման տեխնիկաներ սովորելու նպատակով։ Վերադարձել է իր կողմից ստեղծված կարմրաներկի ու երանգավորված դիմափոշու հավաքածուով։ 1915 թվականին ընդլայնել է միջազգային գործունեությունը՝ ամբողջ աշխարհում սրահներ բացելով։ 1934 թվականին Մեն նահանգի Հռոմ քաղաքում բացել է ԱՄՆ-ում առաջին նպատակային գեղեցկության սպան, որը գործել է մինչև 1970 թվականը[13]։

1962 թվականին ֆրանսիական կառավարության կողմից կոսմետիկայի արդյունաբերության մեջ ունեցած ներդրումների համար արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի[14]։

Վախճանվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Մանհեթենի «Լենոքս Հիլ» հիվանդանոցում և հուղարկավորվել Նյու Յորք նահանգի Սլիփի Հոլոու բնակավայրի համանուն գերեզմանատանը[15][16]։

«War Paint» մյուզիքլում արտացոլված է Արդենի մրցակցությունը Հելենա Ռուբինշտեյնի հետ։ Չիկագոյի Գուդմեն թատրոնում փորձաշրջան անցնելուց հետո 2017 թվականի ապրիլի 6-ին բեմադրվել է Բրոդվեյի «Հոլանդացի» թատրոնում և արժանացել չորս Թոնի մրցանակի, այդ թվում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում գլխավոր դերակատարման համար[17]․ բեմադրությունն ավարտվել է նոյեմբերի 5-ին[18]։

«Մերդոքի առեղծվածները» կանադական դետեկտիվ հեռուստասերիալի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի սերիայում Էլիզաբեթ Արդենը որպես Ֆլորենս Նայթինգեյլ Գրահամ մարմնավորվել է կանադացի դերասանուհի Քեթրին Ալեքսանդրի կողմից[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://central.bac-lac.gc.ca/.item/?app=Census1891&op=pdf&id=30953_148182-00745
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Elizabeth Arden
  3. 3,0 3,1 3,2 Martin A. Arden, Elizabeth (31 December 1878?–18 October 1966), businesswoman // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1000046
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Ancestry — 1996.
  6. https://www.thoughtco.com/elizabeth-arden-biography-3528897
  7. https://www.lsa-conso.fr/produits/eight-hour-cream-edition-limitee-gold-collection-d-elizabeth-arden,187407
  8. Sawyers, June Skinner (1966). Famous Firsts of Scottish-Americans. Pelican Publishing, p. 11.
  9. Davidson, Hilary. Frommer's Guide to Toronto 2004. p. 262. 0-7645-4060-2.
  10. https://www.encyclopedia.com/women/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/arden-elizabeth-1878-1966
  11. 11,0 11,1 Lewis, Jone Johnson (2015). «Elizabeth Arden Biography». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «BUSINESS TROUBLES». New York Times. 1910 թ․ օգոստոսի 16.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. McMillan, Susan (2014 թ․ հունիսի 13). «Former Elizabeth Arden estate on Long Pond for sale». Kennebec Journal. Augusta, Maine. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  14. «Who Was Elizabeth Arden?». ThoughtCo. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  15. «The Original Beauty Queen: The Story of Elizabeth Arden». Hanna (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  16. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 1480-1481). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  17. «Tony Awards 2018 - Broadway.com». www.broadway.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «LuPone Surgery Forces 'War Paint' to Announce Early Closing». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. «Operation Murdoch». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին – via www.imdb.com.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Արդեն» հոդվածին։