Էնֆիլդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էնֆիլդ (այլ կիրառումներ)
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Էնֆիլդ |
Տեղագրություն | Anfield? և Լիվերպուլ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1884 |
Բացված | 1884 |
Ճարտարապետ | Արչիբալդ Լեյտչ |
Սեփականատեր | Fenway Sports Group? |
Գործաղեկավար | Լիվերպուլ ՖԱ |
Տարողություն | 53 394[1] |
Տնային թիմ | Լիվերպուլ ՖԱ և Էվերթոն ՖԱ |
Դաշտի չափսեր | 101 x 68 մ[2] |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster? և գազոն |
Կայք | liverpoolfc.com/info/anfield |
Anfield (stadium) Վիքիպահեստում |
«Էնֆիլդ» (անգլ.՝ Anfield), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում, որը տեղավորում է 45 276 հանդիսատես՝ դարձնելով այն Անգլիայի 7-րդ մարզադաշտը։ 1892 թվականից սկսած «Լիվերպուլի» տնային դաշտն է։ 1884-1891 թվականներին եղել է նաև «Էվերթոն»-ի տնային դաշտը մինչև վարձավճարի շուրջ առաջացած վեճերի պատճառով նրանց՝ Գուդիսոն Պարկ տեղափոխվելը[3]։
Մարզադաշտն ունի 4 տրիբունա՝ Սպիոն Քոփ, Մեյն տենդ, Սենթեների Ստենդ և Անֆիլ Ռոուդ։ Մարզադաշտում ամենաշատ հանդիսատեսը գրանցվել է 1952 թվականին, երբ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի հետ հանդիպմանը ներկա գտնվեց ռեկորդային՝ 61 905 հանդիսատես[3]։ Հիլզբորոյի ողբերգությունից հետո 1994 թվականից բոլոր տեղերը դարձան նստովի, որը զգալիորեն նվազեցրեց մարզադաշտի տարողունակությունը։ Մարզադաշտի տարածքում է գտնվում նաև 2 դարպաս, որոնք կրում են «Լիվերպուլ»-ի 2 մարզիչների՝ Բոբ Փեյսլիի և Բիլ Շենքլիի անունը։ Մարզադաշտից դուրս գտնվում է նաև Շենքլիի արձանը։
Ծրագրվում էր Էնֆիլդը փոխարինել կառուցվող Ստենլի Փարքով։ Առաջարկը հնչեց ակումբի տերեր Թոմ Հիքսի և Ջորջ Ջիլեթի կողմից, սակայն շուտով մերժվեց «Fenway Sports Group» կազմակերպության կողմից, որը մինչև այժմ մարզադաշտի սեփականատերն է հանդիսանում։
2014 թվականի դեկտեմբերի 8-ին սկսվեց Մեյն Ստենդի ընդարձակումը[4], որից հետո մարզադաշտի տարողունակությունը կդառնա 55 000։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anfield Liverpool FC, Info & Map | Premier League
- ↑ Premier League. Premier League Handbook (PDF). The Football Association Premier League Ltd. էջ 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Liverpool F.C | Stadium | Anfield» Արխիվացված 2014-02-28 Wayback Machine, Liverpool F.C. Retrieved 18 February 2014
- ↑ "Carillion to start work on £75m Anfield expansion". The Telegraph. Retrieved 17 January 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնֆիլդ կատեգորիայում։ |