Էմիլիա Գուդրինիեցե (լատվիերեն Emīlija Gudriniece, 3 օգոստոսի 1920, Ռեզեկնենի մարզ, Լատվիա- 4 հոկտեմբերի 2004, Ռիգա, Լատվիա), սովետական և լատվիացի քիմիկ-օրգանիկ և մոտոցիկլետների մրցարշավորդ։
Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 3-ին գյուղացու ընտանիքում, Ռեզեկնենի մարզի Կաունատի շրջանի Կրոմանի գյուղում։ 1948 թվականին ավարտել է Լատվիայի պետական համալսարանը։ 1948 թվականից 1958 թվականը շարունակել է աշխատել Լատվիայի պետական համալսարանի նյութագիտության և կիրառական քիմիայի ֆակուլտետում (լաբորանտ, ասպիրանտ, ասիստենտ, դոցենտ և դեկան)։
1958 թվականից աշխատել է Ռիգայի պոլիտեխնիկ ինստիտուտում որպես քիմիայի ֆակուլտետի դեկան (1958—1959թթ), պրոռեկտոր գիտության գծով (1959—1961թթ), պրոֆեսոր (1961թ), օրգանական միացությունների և բիոտեխնոլոգիանների բաժնի հիմնադիր և ղեկավար (1963—1989թթ)։ 1960 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «β-դիկետոնների նիտրացում,սուլֆացում և ազոհամակցում» թեմայով։
1978 թվականին ընտրվել է Լատվիայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկ։ Մահացել է 2004 թվականին Ռիգայում, թաղված է Անտառային գերեզմանատանը9 թվականից
1999 թվականից հանձնվում է Էմիլիա Գուդրինիեցեի մրցանակ քիմիական ֆակուլտետների դիմորդներ կանոնավոր և հաջող պատրաստելու համար։
2020 թվականին Էմիլիա Գուդրինիեցեի 100 ամյակին Լատվիայի Փոստը բաց թողեց նոր նամականիշ 50000 օրինակով և նոր խրար՝ 1000 օրինակով (հեղինակ Օզոլա-Յունարայա)[1]։
Հիմնական գիտական հետազոտությունները նվիրված են օրգանական միացություններին։ Ուսումնասիրել է քլորոմեթիլացում, նիտրացում, արոմատիկ միացությունների սուլֆացում, թիազոլի, պիրիդազոնների, թիոֆենների, ցիկլոբութանային շարքի թթուների քիմիա։ Մշակել է նոր հակաօքսիդանտներ, վերլուծական ռեակտիվներ, դեղամիջոցներ և պեպտիդային ենթաշերտեր։ Մշակել է չհագեցած հալոգեն-գամմա-լակտոնների ստացման մեթոդներ, որոնք ցուցաբերում են ֆունգիցիդային հատկություններ։ Ուսումնասիրել է 1,3-դիկետոնների ռեակտիվությունը և դրանց հիման վրա ստացված հետերոցիկլերի հատկությունները։
1968 թվականին Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում Էմիլիայի ղեկավարությամբ մշակվել է դ, լ-ցիս-2,2-դիմեթիլ-3-(ա-ամինոէթիլ) ցիկլոբութիլաքացախաթթվի և դրա եթերների ստացման կատալիտիկ մեթոդ, որոնք դրսևորում են հակավիրուսային ակտիվություն[3]։
1949 թվականին Էմիլիա Գուդրինիեցեն մտավ «Սպարտակ» սպորտային միություն։ Ելույթ էր ունենում Иж-350 մոտոցիկլների վրա։ 1949 -ից 1953 թվականերին դարձել է 350 սմ³ աշխատանքային ծավալով մոտոցիկլների մրցաշարում[4]Լատվիայի ԽՍՀ կանանց չեմպիոն։ 1952 թվականին Էմիլիա Գուդրինիեցեն երկու ռեկորդ է սահմանել այդ դասում[5]։ Էմիլիա Գուդրինիեցեն առաջին կինն էր սովետական մոտոսպորտում, որ ելույթ էր ունենում 350սմ³ դասի ծանր մոտոցիկլով, ավելի ուշ ժամանակավորապես արգելվեց կանանց մասնակցությունը մոտոցիկլների այդ դասում[6]։ Էմիլիայի Иж-350 մոտոցիկլը ցուցադրված է Ռիգայի մոտոթանգարանում[6]։
«Օրգանական միացությունների սիտեզի մեթոդներ» ուսումնական ձեռնարկի հեղինակ (1976), ավելի քան 870 գիտական աշխատանքի հեղինակ և 38 հեղինակային վկայականների։
Gudriniece, E.; Strakov, A.; Strakova, I. (1988). «Syntheses of heterocyclic compounds on basis 1,3-cyclohexanediones». Химия Гетероциклических Соединений (Russian) (6): 723–738.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Gudriniece, E.; Belyakov, S.; Jure, M. (1991). «Structure of 3-aminocarbonyl-2-(N-benzylamino)-6-phenyl-4-trifluoromethylpyridine». Acta Crystallogr. 47: 344–345.
Gudriniece, E.; Palitis, E.; Barkane, V. (1992). «Heterocyclic compounds on diketone basis. XXXII. Synthesis of thieno[2,3-d]pyrimidones on basis of 2-amino-3-cyanothiophenes». Latvian Journal of Chemistry (Russian): 356–360.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Gudriniece, E.; Dambeniece, I.; Karklina, A.; և այլք: (1993). «Reactions of 4-ureido-2-buten-4-olides with amines». Latvian Journal of Chemistry (Russian): 338–343.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Gudriniece, E.; Dambeniece, I.; Karklina, A.; և այլք: (1993). «Reactions of 4-ureido-2-buten-4-olides with amines». Latvian Journal of Chemistry (Russian): 338–343.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Gudriniece, E.; Serzane, R.; Strele, M. (2000). «Investigations of Oils and Fats». Material Science and Applied Chemistry (1): 92.
Էմիլիա Գուդրինիեցեի պատվին թողակված նամականիշGudriniece, E.; Starmkale, V.; Serzane, R.; և այլք: (2001). «Investigations of oils from plants growing in Latvia». Scientific Conference 'Organic Chemistry': 50.
Suloyeva, E.; Jure, E.; Gudriniece, S., et, al (2001). «Synthesis of 2,3-dihydro-7-trifluoromethyl-5-phenylimidazo[1,2-a]pyridines». Химия Гетероциклических Соединений (Russian) (3): 358.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Suloyeva, E.; Jure, E.; Gudriniece, E., et, al (2002). «Properties of 8-cyano-2,3-dihydro-5-phenyl-7- trifluoromethylimidazo[1,2-a]pyridines». Химия Гетероциклических Соединений (Russian) (68): 811–822.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ravina, I.; Zicane, D.; Gudriniece, E., et, al (2002). «Exotic amino acids. 6. Synthesis of substituted 4-oxo-4H-pyrido[1,2-a]pyrimidines». Химия Гетероциклических Соединений (Russian) (7): 945.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Jure, M. Profesore Emīlija Gudriniece: deviņdesmitajai dzimšanas dienai veltīts apceru un atmiņu krājums. 1.d. Rīga: Rīgas Tehniskā universitāte, 2010. 216 lpp. ISBN 9789934100581.
M. Neilande. Profesore Emīlija Gudriniece : biobibliogrāfija / Rīgas Tehniskās universitātes Zinātniskā bibliotēka; Rīga : Rīgas Tehniskā universitāte, 2000.
Zinātne un mana dzīve : emeritēto zinātnieku atmiņas un dzīvesgājums : 2.sēj. Rīga : LU Akadēmiskais apgāds, 2015.
Bioloģiski aktīvo savienojumu ķīmijas tehnoloģijas katedra, 2003.-2008. / Rīgas Tehniskā universitāte. Materiālzinātnes un lietišķās ķīmijas fakultāte; [atbildīgais par izdevumu M. Jure]. Rīga : RTU izd., 2008.
No Grindeļa līdz mūsdienām : apceres par farmācijas tradīcijām un jaunu ārstniecības preparātu meklējumiem Latvijā / Jāņa Stradiņa sakārtojumā. Rīga : Nordik : Grindex, 1996.