Էմմա Բեգիջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգիջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Բեգիջանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1954 (69 տարեկան) Թեհրան, Իրան |
Բնակության վայր(եր) | Հայաստան |
Քաղաքացիություն | Իրան և Հայաստան |
Մասնագիտություն | արևելագետ, թարգմանչուհի, իրանագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, ՌԱՀՀԿ, Ազգ և Հայաստանի Հանրապետություն |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1976) |
էմմա Խանբաբայի Բեգիջանյան (սեպտեմբերի 17, 1954, Թեհրան, Իրան), իրանագետ, արևելագետ, թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմմա Բեգիջանյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 17-ին, Թեհրանում։ Հայրենադարձվել է 1970 թվականին։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժինը։ 1977-1991 թվականներին դասավանդել է նույն համալսարանում, 1991-1993 թվականներին աշխատել «Հայ համակարգիչ» կենտրոնի վերլուծական բաժնում, 1994-1997 թվականներին՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Զբաղվում է Իրանի և Միջին Արևելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ և, որպես քաղաքական մեկնաբան, աշխատել մի շարք օրաթերթերում («Ազգ», «Լրագիր», «Ազգ Արցախ» «Հայաստանի Հանրապետություն»)։ Եղել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի «Փարսիան» երկլեզու պարբերականի խմբագիրը։ Թարգմանում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները պարսկերեն և իրանցի գրողներինը՝ հայերեն[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատությունները («Ջրի խնդիրը Միջին Արևելքում», Երևան, 1995, «Իրանի աշխարհագրական դիրքը և Հայաստանը», Երևան, 1995) վերաբերում են Իրանի և Միջին Արևելքի քաղաքական գործընթացների հիմնախնդիրներին, իսկ «Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ» (Երևան, 2001) մենագրությունում ներկայացրել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների սկզբնավորումն ու ընթացքը ինչպես 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան Թուրքիայի ջանքերով սկսվեց Ադրբեջան պետության ձևավորման գործընթացը, այնպես էլ խորհրդային և հետխորհրդային շրջաններում։ Այդ համատեքստում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին և հայ-իրանական առնչություններին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանյան աղբյուրները և տեսակետները հայոց մեծ եղեռնի մասին, Երևան, 2011[2][3]։
- Իսլամական հեղափոխությունը և ապագայի հեռանկարները։ Միջազգային համաժողով։ Երևան։ ՀԳՄ, 2010, 273 էջ[4]։
- Իրաքի իրադարձությունների և զարգացումների վերլուծությունը, Երևան, 2004[5]։
- Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների շուրջ, Երևան, 2001[6][7]։
- Իրանական ատոմային ծրագիրը մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում։ Վերլուծական անդրադարձ թիվ 11։ Հուլիս 1995։ Երևան։ Ա. հ., 1995, 22 էջ[8]։
- Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և Հայաստանը։ Մենագրություն, հունվար 1995։ Երևան։ Ա. հ., 1995, 21 էջ[9]։
- Ջրի խնդիրը Միջին Արևելքում։ Մենագրություն։ Մայիս 1995[10]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ազարյազդի Մեհդի։ Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2016.
Հատոր 1. Հեքիաթներ «Քալիլա և Դիմնայից».- 136 էջ։ Հատոր 2. «Մարզբաննամեի» հեքիաթներից.- 152 էջ։ Հատոր 3. Հեքիաթներ։ «Ղաբուսնամեից և Սենդբադնամեից».- 144 էջ։ Հատոր 4. «Գոլեստանի ու մոլեստանի հեքիաթներ».- 136 էջ։ Հատոր 6. «Շեյխ Աթթարի հեքիաթներից».- 2017.- 150 էջ։
- Գրին Էլդա։ Ձեռքերը։ Պատմվածք.- Երևան։ Զանգակ-97, 2010.- 160 էջ.- (Պարսկերեն թարգմանությունը)։
- ժամանակակից իրանական դրամատուրգիա.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2017.- 368 էջ։
- Ինչու՞ էր ծովը փոթորկվել.- Երևան։ Էդիթ Պրինտ, Ա.թ.- 205 էջ։
- Կարապետյան-Կունդակջեան Արմինե։ Ի՞նչ է գրվել Իրանում հայոց ցեղասպանության տարիներին /Թարգմ.՝ Ա. Կարապետեան-Աբնուսեան, Է. Բեգիջանյան.- Երևան։ Հեղ. հրատ., 2012.- 260 էջ։
- Մոլավի։ Մասնավիի պատումներ-3.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2012.- 144 էջ։
- Մոլավի։ Մասնավիի պատումներ-4.- Երևան։ Էդիտ Պրինտ, 2015.- 151 էջ։
- Ոտնահետքեր ծովափին (Ժամանակակից հայ արձակագիրներ).- Երևան։ Հայաստան, 2011․- 128 էջ[11]։։
- Ջահանգիրյան Աբբաս։ Ֆարաբի։ Վիպակ.- Երևան։ Հայաստան (Գրական հայրենիք), 2009.- 80 էջ։
- Քարի այգին.- Երևան։ Էդիթ Պրինտ, 2016.- 232 էջ։
- Օմար Խայամ։ Քառյակներ /Թարգմ.՝ Լ. Բլբուլյան; Տողացիները պարսկերենից՝ Է. Բեգիջանյանի.- Երևան։ Անտարես, 2018.- 373 էջ.- (Պարտադիր ընթերցանություն)։ Վերատպությունը տե՛ս Քառյակներ.- Երևան։ Անտարես, 2021.- 380 էջ։
- Ծիածան (Ժամանակակից հայ արձակագիրները պարսկերեն), Երևան, 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էմմա Բեգիջանյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ Բեգիջանյան, Էմմա (2011). Իրանական տեսակետները Հայոց ցեղասպանության մասին. ԷՊ. ISBN 9789939523422.
- ↑ Բեգիջանյան, Էմմա (2011). Սաֆրաստյան, Ռուբեն Արամի (ed.). Իրանական տեսակետները հայոց ցեղասպանության մասին. Երևան: Էդիթ Պրինտ.
- ↑ Բեգիջանյան, Էմմա, ed. (2010). Իսլամական հեղափոխությունը և ապագայի հեռանկարները։ Միջազգային համաժողով. Երևան: ՀԳՄ.
- ↑ Բեգիջանյան, Էմմա Խ (2004). Իրաքյան իրադարձությունների ու զարգացումների վերլուծություններ (1994-2004). Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.
- ↑ Բեգիջանյան, Էմմա (2001 թ․ հունվարի 1). Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ. Սուրբ-Սեր. ISBN 9789993086710.
- ↑ Բեգիջանյան, Էմմա (2001). Իրանա-ադրբեջանական փոխհարաբերությունների հարցի շուրջ. "Անանիա Շիրակացի" միջազգային հարաբերությունների համալսարան. Երևան: Սուրբ-Սեր. ISBN 9789993086710.
- ↑ Բեգիջանյան, Էմմա (1995). Իրանական ատոմային ծրագիրը մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի համատեքստում։ Վերլուծական անդրադարձ թիվ 11։ Հուլիս 1995. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն. Երևան: Ա. հ.
- ↑ Բեգիջանյան, Էմմա (1995). Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և Հայաստանը։ Մենագրություն, հունվար 1995. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն. Երևան: Ա. հ.
- ↑ Բեգիջանյան, Էմմա (1995). Ջրի խնդիրը Միջին Արևելքում։ Մենագրություն։ Մայիս 1995. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն. Երևան: Ա. հ.
- ↑ Վարդումյան, Հովիկ Սարիբեկի; Կարապետյան, Արմինե, eds. (2011). Ոտնահետքեր ծովափին։ Պատմվածքներ. Translated by Բեգիջանյան, Էմմա. Երևան: Հայաստան.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |