Էռնստ Քրոյդեր
Էռնստ Քրոյդեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցայց, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1972[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Դարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Անդամակցություն | Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիա և Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Պարգևներ |
Էռնստ Քրոյդեր (գերմ.՝ Ernst Kreuder. օգոստոսի 29, 1903[1][2][3][…], Ցայց, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 24, 1972[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), 20-րդ դարի գերմանացի գրող, բանաստեղծությունների, վեպերի, պատմվածքների, էսսեների հեղինակ։ Գեորգ Բյուխների անվան մրցանակի դափնեկիր (1953 թ.): Նրա գերազանցապես պատումային ստեղծագործության առավել ցայտուն առանձնահատկություններն են քննադատական վերաբերմունքը, ռոմանտիկայի ու խորհրդավորության դրսևորումները։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Քրոյդերի ստեղծագործական լավագույն շրջանն ընդգրկում է 1945-1953 թվականները, և նրան, Բյուխների անվան մրցանակի շնորհումից հետո, այլևս չի հաջողվել նշանակալի երկ ստեղծել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1903 թվականին Սաքսոնիայի Ցայց քաղաքում, աղքատ ընտանիքում։ Մայնի Օֆենբախում գիմնազիան ավարտելով՝ նախ փորձել է բանկային ծառայողի մասնագիտությանը տիրապետել, այնուհետև ապրուստի և ուսման ծախսերը հոգալու նպատակով շինարարությունում, երկաթի հանքում աշխատելուն զուգահեռ՝ փիլիսոփայություն, պատմություն, գրականություն ու քրեագիտություն է ուսումնասիրել Մայնի Ֆրանկֆուրտում, սակայն ուսումնառությունը կիսատ է թողել։
Սկսած 1920-ական թվականներից ֆելիետոններ է հրատարակել «Ֆրանկֆուրտեր ցայտունգ» օրաթերթում։ 1932 թվականից աշխատակցել է մյունխենյան «Սիմպլիցիսիմուս» պարբերականին, դարձել խմբագրի տեղակալը։ Նացիստների իշխանության գլուխ անցնելուց հետո կնոջ հետ տեղափոխվել է ամեմատաբար խաղաղ, անվտանգ վայր՝ Դարմշտադի շրջանի գյուղերից մեկը, արկածային ու երգիծական պատմվածքներ գրել տարբեր պարբերականների համար։ Սակայն զինվորական ծառայությունից խուսափել չի հաջողվել. Էռնստը զորակոչվել է, ծառայել վերմախտում, գերի ընկել և երկու ամիս պահվել ռազմագերիների ամերիկյան ճամբարում։
1946 թվականին հրատարակել է «Ձեղնահարկի հասարակությունը» („Die Gesellschaft vom Dachboden“) երկը, որը երևակայականի ու իրականի ինքնատիպ զուգադրումներով մեծ հետաքրքրություն է առաջացրել քննադատների ու ընթերցողների շրջանում և արժանացել ջերմ ընդունելության [5]: Ունիկա Ցյուրնն այդ երկը բարձր էր գնահատում՝ հայտարարելով, որ այն իր սիրելի գրքերից մեկն է[6]։ Քրոյդերի հիշարժան երկերից են նաև «Die Unauffindbaren» («Անգտնելիները»)[7], The Undiscoverables վեպերը[8]։ Թեև Քրոյդերի ստեղծագործությունը բնորոշվել է իբրև մելամաղձոտ ու կաֆկայակերպ (Kafkaesque), նա պնդում էր, որ «հուսալքված վհատության գրական մոդան պետք է հաղթահարվի» ("the literary fashion of hopeless despair must be overcome")[9]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 - Բյուխների անվան մրցանակ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր և պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Nacht der Gefangenen, 1939
- Das Haus mit den drei Bäumen, 1944
- Die Gesellschaft vom Dachboden, 1946
- Schwebender Weg. Die Geschichte durchs Fenster, 1947
- Die Unauffindbaren, 1948
- Herein ohne anzuklopfen, 1954
- Agimos oder die Weltgehilfen, 1959
- Spur unterm Wasser, 1963
- Tunnel zu vermieten, 1966
- Hörensagen, 1969
- Der Mann im Bahnwärterhaus, 1973
- Luigi und der grüne Seesack und andere Erzählungen, 1980
- Phantom der Angst, 1987
Բանաստեղծական ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sommers Einsiedelei, 1956
Էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zur literarischen Situation der Gegenwart, 1951
- Georg Büchner. Existenz und Sprache, 1955
- Das Unbeantwortbare. Die Aufgaben des modernen Romans, 1959
- Zur Umweltsituation des Dichters, 1961
- Dichterischer Ausdruck und literarische Technik, 1963
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11871595X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ German literature of the twentieth century by Ingo Roland Stoehr pg 244 and 308
- ↑ Schofield/Sparks. "No One Reads Ernst Kreuder". Writers No One Reads. Accessed June 2015
- ↑ The Antioch review anthology: essays, fiction, poetry, and reviews ... - Page 448
- ↑ Germany: a companion to German studies by Jethro Bithell pgs 359-360
- ↑ German literature: a critical survey by Bruno Boesch pg 345
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Գերմաներեն) Կենսագրական տեղեկություններ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգում
- (Գերմաներեն) Էռնստ Քրոյդերի երկերը և նրա մասին գրականություն Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգում
- (Գերմաներեն) Էռնստ Քրոյդերի երկերը և նրա մասին գրականություն գերմանական թվայնացված գրադարանում
- (Գերմաներեն) Էռնստ Քրոյդերիը Die LYRIKwelt-ում
- (Գերմաներեն) Էռնստ Քրոյդերիը Personensuche-ում
|