Jump to content

Էսկագրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էսկագրաֆ, տերմին, սննդի վրա գրված դրոշմ՝ տառեր, որպես սնունդ ճանաչելու և նկարագրելու տարբեր ձևեր՝ անցյալ և ներկա։ Տերմինն առաջին անգամ գործածվել է 1980-ական թվականներին դոկտոր Լերի Ռ. Սմիֆի (անգլ.՝ Dr. Larry R. Smith) կողմից։ Այս տերմինը esca (լատիներենից «ուտելիք» (victuals) կամ «ուտելու բաներ») և graph (հունարենից «նշագրել» (mark) կամ «գրել») բառերի համակցություն է[1][2]։

Հետազոտությունը բացահայտել է էսկագրաֆի օրինակներ դեռևս Հին Եգիպտոսում և Հռոմեական կայսրությունում, հիմնականում հացի վրա նախքան թխելը բառեր են դրոշմել[3][4]։ Էսկագրաֆի գործունեության ուժը քիչ նվազել է վաղ քրիստոնեության ժամանակաշրջանից մինչ 19-րդ դարը, չնայած որոշ հետաքրքիր նմուշներ գոյություն ունեն հացի գնահատման օրենքներում (անգլ.՝ bread assizes) և նախուտեստներում (անգլ.՝ sotelties)[5]:

Էսկագրաֆների ձևերի մեծ մասը մեր օրերում քաղցրեղեն են՝ կա՛մ ձևավորված, կա՛մ նկարված սննդի մակերեսի վրա։ Տորթերը «Երջանիկ ծնունդ» (անգլ.՝ Happy Birthday) նշումով համատարած են։ Նշանաբաններով (անգլ.՝ mottoes) սրտաձև մոմերն արտադրվել են մոտավորապես 1901 թվականից և հաճախ նվիրել են Վալենտինի օրը (անգլ.՝ Valentine's Day)[6]: Շատ շոկոլադե սալիկներ կրում են իրենց ստեղծողի անունը՝ մակերեսին տպված[7]։

Միայն մի քանի օրինական նմուշներ են մնացել 15-րդ դարի հացի գնահատման օրենքից։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը (անգլ.՝ United States Department of Agriculture) ուտելու պիտանի թանաքով գնահատել է որոշ մսամթերքներ վկայականներով և գնահատականներով[8]։

Փոփոխվող տեսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այբբենական չոր թխվածքաբլիթներից շիլա, մակարոնեղեն, ձեռագիր և տպագիր փոփոխվող տառեր՝ տարածված են նույնիսկ այսօր։ Արևմտյան աշխարհում ամենուրեք չոր թխվածքաբլիթներից, ձևավորված որպես տառեր, պատրաստում են ուտելու խաղալիքներ և կեղծ ՝ օգնելու երեխաներին սովորել իրենց տառերը։ Շատ արտադրողներ արտադրում են մակարոնեղենից տառեր (և թվեր) և՛ ուտելու պատրաստ, և՛ չոր վիճակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Smith, Dr. Larry R. Mouthful of Words Արխիվացված 2011-02-01 Wayback Machine Copyright© 2012. Escagraph(չաշխատող հղում)
  2. SSU Weekly Volume 1, Number 31 Արխիվացված 2007-02-06 Wayback Machine, Edible Language, page 61, April 18, 1985
  3. James Henry Breasted 1962 Ancient Records of Egypt (New York: Russell & Russell, Inc.).
  4. Gusman, Pierre 1900 Pompeii: The City, Its Life and Art (London, William Heinemann).
  5. Galavaris, George 1970 Bread and the Liturgy: The Symbolism of Early Christian and Byzantine Bread Stamps (Madison, University of Wisconsin Press). 0-299-05310-5, 978-0-299-05310-9.
  6. Necco Sweatheart New England Confectionery Company. http://www.necco.com Արխիվացված 2018-07-30 Wayback Machine
  7. Hershey's Chocolate Bar with Almonds
    The Hershey Company http://www.hersheys.com/happiness/
  8. USDA United States Department of Agriculture Inspection & Grading - What Are The Differences? Արխիվացված 2007-11-04 Wayback Machine http://www.usda.gov.