Դեբի Ռայանը ծնվել է Ալաբամայում։ Նրա հայրը եղել է զինվորական, այդ պատճառով էլ ընտանիքը հաճախ է ճանապարհորդել Եվրոպայով։ Մանկության մեծ մասը անցկացրել է Գերմանիայում, որտեղ հայրն աշխատում էր ամերիկյան բազայում։ Այդ ժամանակ Դեբին ելույթ է ունեցել տարբեր սիրողական խմբակներում, երգել է եկեղեցական երգչախմբում և թատրոններում, և սովորել է գերմաներեն։
2003 թվականին ընտանիքը վերադառնում է Տեխաս, որտեղ Դեբին շարունակեց ստեղծագործական գործունեությունը։ Դպրոցում նա ցույց է տվել գերազանց արդյունքներ, զբաղվելով շախմատի խմբակով, որի համար նրան համադասարանցիները անընդհատ ծաղրել են[4]։
2007 թվականին Դեբին նկարահանվել է առաջին հեռուստանախագիծ՝ Barney: Let’s Go to the Firehouse-ում, իսկ 2008-2011՝ Սիքվելում սիրելի սիթքոմ «Զաքի և Կոդիի կյանքը»-«Կյանքը նավի վրա» (Բեյիլի Փիքեթի դերում)։ Դրանից հետո, նրա հրավիրվել է մի շարք նախագծերի և ֆիլմերի դերերում։
Դեբիի առաջին ստեղծագործական կուռքը իր եղբայրն է, որի հետ գրում է երաժշտական կոմպոզիցիաներ[5], իսկ երկրորդը Բրենդա Սոնգը(ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր և մոդել)։