Դենի Քեյ
Դենի Քեյ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 18, 1911[1] |
Ծննդավայր՝ | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մարտի 3, 1987[2] (76 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ, օդաչու, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստահաղորդավար, ստուդիական երաժիշտ և կատակերգու |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001414 |
dannykaye.com |
Դենի Քեյ (անգլ.՝ Danny Kaye, ծնունդով՝ Դեյվիդ Դանիել Կամինսկի, հունվարի 18, 1911[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 3, 1987[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][4]), ամերիկացի դերասան, երգիչ, կոմիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենի Քեյը ծնվել է 1911 թվականի հունվարի 18-ին Բրուքլինում՝ Ռուսական կայսրությունից եկած հրեա Յակով և Կլարա Կամինսկա ներգաղթյալների ընտանիքում[7][8][9][10]։ Դերասանուհի Իդա Կամինսկայի զարմիկն է։ 13 տարեկանում, դպրոցը թողնելուց հետո, նա սկսել է աշխատել այսպես կոչված «Բորշտի գոտում»՝ Կատսկիլ լեռների առողջարանային հյուրանոցների ցանցում։ 1933 թվականին միացել է պարողներ Դեյվ Հարվիին և Քեթլին Յանգին։ Իր պրեմիերայի ներկայացման ժամանակ Քեյը կորցրել է հավասարակշռությունը, ինչը մեծապես զվարճացրել է հանդիսատեսին։ Ձախողումը նրա հետագա դերի մեկնակետն էր։
Քեյը դերասանական առաջին դեբյուտը կատարել է 1935 թվականին «Լուսինը Մանհեթենի վրա» (անգլ.՝ Moon Over Manhattan) կատակերգական կարճամետրաժ ֆիլմում։ 1941 թվականին՝ «Լեդին մթության մեջ» մյուզիքլի պրեմիերայից հետո նա դարձել է իսկական Բրոդվեյի աստղ։ Դերասանի առաջին գեղարվեստական ֆիլմը 1944 թվականի «Միացիր բանակին» կատակերգությունն է։ Դրան հաջորդել է՝ «Հրաշք մարդ» (1945), «Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը» (1947), «Հանս Քրիստիան Անդերսեն» (1952), «Սուրբ Ծնունդ» (1954) և այլ ֆիլմեր։
Քեյը երկու անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան անվանակարգում «Ռիվիերայի վրա» (1951) և «Ես և գնդապետը» (1959) ֆիլմերի համար։ 1963-1967 թվականներին վարել է իր սեփական ծրագիրը՝ The Danny Kaye Show։ Նրա վերջին ելույթը 1986 թվականի «Ատամնաբույժը» դրվագի «Կոսբի շոու» (The Cosby Show) կատակերգական սերիալում էր։
Քեյը մի քանի անգամ հանդես է եկել որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան[7]։
Մահացել է 1987 թվականին՝ սրտի կաթվածից։ Նրանից մնացել է կինը՝ Սիլվիա Ֆայնը և դուստրը՝ Դենան։
Դենին Հոլիվուդի Փառքի ծառուղում երեք աստղ ունի, կինոարտադրության զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ 6563, ռադիոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ 6100 և երաժշտական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ 6800։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1937 | կֆ | — | Dime a Dance | Էդի |
1938 | կֆ | — | Getting an Eyeful | Նիկոլայ Նիկոլայեվիչ |
1938 | կֆ | — | Cupid Takes a Holiday | Նիկոլայ Նիկոլայեվիչ |
1938 | կֆ | — | Money on Your Life | Նիկոլայ Նիկոլայեվիչ |
1938 | հֆ | — | Autumn Laughter | Չկա տվյալ |
1944 | ֆ | Միացեք բանակին | Up in Arms | Դենի Ուիմս |
1945 | ֆ | Հրաշք մարդ | Wonder Man | Էդվին Դինգլ / Բազի Բելյու |
1946 | ֆ | Երեխան Բրուքլինից | The Kid from Brooklyn | Բերլի Սալիվան |
1947 | ֆ | Ուոլտեր Միթիի գաղտնի կյանքը | The Secret Life of Walter Mitty | Ուոլտեր Միթի |
1948 | ֆ | Երգը ծնվել է | A Song Is Born | պրոֆեսոր Հոբարտ Ֆրիսբի |
1949 | ֆ | Սա հիանալի զգացողություն է | It’s a Great Feeling | ինքն իր դերում |
1949 | ֆ | Հատուկ ջոկատ | Task Force | պարի սպա |
1949 | ֆ | Վերաքննիչ | The Inspector General | Գեորգի |
1951 | ֆ | Ռիվիերայում | On the Riviera | Ջեկ Մարտին / Հենրի Դյուրան |
1952 | ֆ | Հանս Քրիստիան Անդերսեն | Hans Christian Andersen | Հանս Քրիստիան Անդերսեն |
1954 | ֆ | Թակեք փայտը | Knock on Wood | Ջերի Մորգան / Պապա Մորգան / Կլարենս |
1954 | ֆ | Սուրբ Ծնունդ | White Christmas | Ֆիլ Դեյվիս |
1955 | ֆ | Դատարանի ծաղրող | The Court Jester | Հյուբերտ Հոկինս |
1958 | ֆ | Ուրախ Էնդրյու | Merry Andrew | Էնդրյու Լարաբի |
1958 | ֆ | Ես և գնդապետը | Me and the Colonel | Ս․ Լ․ Ջակոբովսկի |
1959 | ֆ | Հինգ կոպեկ | The Five Pennies | «Ռեդ» Նիկոլս |
1961 | ֆ | Երկու տեսակ | On the Double | շարքային Էռնի Ուիլյամս |
1963 | ֆ | — | The Man from the Diners’ Club | Էռնեստ Քլենկ |
1969 | ֆ | Խելագար Շաիոյից | The Madwoman of Chaillot | հնավաճառ |
1970 | ս | Ռոուան և Մարտին Հոչմասները | Laugh-In | հյուր |
1971 | մֆ | Եվ ահա Պիթեր Կոտոնթեյլը | Here Comes Peter Cottontail | տարբեր կերպարներ |
1972 | մֆ | — | The Enchanted World of Danny Kaye: The Emperor’s New Clothes | Մարմադյուկ |
1976 | հֆ | Փիթեր Փեն | Peter Pan | նավապետ Հուկ / միստր Դարլինգ |
1976 | հֆ | Պինոկիո | Pinocchio | Ջեպետո / Բորիս Ստրոգանով |
1981 | հֆ | — | Skokie | Մաքս Ֆելդման |
1985 | ս | Մթնշաղի գոտի | The Twilight Zone | Գասպար |
1986 | ս | Կոսբի շոու | The Cosby Show | բժիշկ Բերնս |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանքի անվանում | Արդյունք |
---|---|---|---|---|
1955 | Օսկար | Կինոարվեստի բնագավառում ակնառու նվաճման համար «Օսկար» մրցանակ | Չկա տվյալ | Հաղթանակ |
1982 | Ջին Հերշոլտի անվան մրցանակ | Չկա տվյալ | Հաղթանակ | |
1952 | Ոսկե գլոբուս | Մյուզիքլում կամ կատակերգությունում դերասանի լավագույն կատարում | Նա Ռիվյեր | Հաղթանակ |
1953 | Գանս Քրիստիանս Անդերսեն | Առաջադրված | ||
1957 | Դատարանի ծաղրող | Առաջադրված | ||
1959 | Ես և գնդապետը | Հաղթանակ | ||
1982 | Մինի սերիալների կամ հեռուստատեսային կինոնկարի դերասանի լավագույն կատարում | Skokie | Առաջադրված | |
1963 | Էմմի | Լավագույն կատարում էստրադային շոուի կամ երաժշտական ծրագրի մեջ | Դենի Քեյի և Լյուսի Բոլի շոուն | Առաջադրված |
1964 | Դենի Քեյի շոուն | Հաղթանակ | ||
1965 | Անհատական ակնառու նվաճումներ զվարճանքի ոլորտում՝ դերասաններ և կատարողներ | Առաջադրված | ||
1986 | Հեռուստատեսային կատակերգական սերիալի լավագույն հյուրի բեմադրություն | Կոսբի շոու | Առաջադրված | |
1983 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակներ | Կինոդերասանների Գիլդիայի մրցանակ՝ կինեմատոգրաֆիայի ներդրման համար | Չկա տվյալ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://officialdannykaye.com/exclusive-interview-dena-kaye
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119276127 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ Danny Kaye Academy Awards Acceptance Speech
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ 7,0 7,1 «Kennedy Center: Biographical information for Danny Kaye». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Kaye, Dena (2013 թ․ հունվարի 18). «Interview». Turner Classic Movies. Her father was actually born in 1911, but for reasons unknown to her, changed it to 1913.
{{cite news}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ FBI records and SSDI show 1911.
- ↑ «1980–1989 Obituaries [SSDI search]». Legacy.com/SSDI. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
- Հունվարի 18 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 1987 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հրեա երգիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ