Դեյցիա խորդուբորդ
Դեյցիա խորդուբորդ | |
Դեյցիա խորդուբորդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հոնածաղկավորներ (Cornales) |
Ընտանիք | Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae) |
Ցեղ | Դեյցիա (Deutzia) |
Տեսակ | Դեյցիա խորդուբորդ (D. scabra) |
Միջազգային անվանում | |
Deutzia scabra |
Դեյցիա խորդուբորդ (լատին․՝ Deutzia Thunb scabra Thunb), դրախտավարդազգիների ընտանիքի, դեյցիա ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ թուփ է՝ մինչև 2,5 մետր բարձրությամբ։ Ընձյուղները մազմզուկապատ են։ Կեղևը կարմրագորշավուն է կամ մոխրագորշավուն, հետագայում անջատվում է բարակ շերտերով։ Տերևները երկարավուն ձվաձև են, 3-9 սմ երկարությամբ, ծաղկաբույլերն ուղղաձիգ, նեղ հուրաններ են, 6-12 սմ երկարությամբ։ Ծաղիկները սպիտակ են կամ թեթևակի վարդագույն, 1,5 սմ տրամագծով։ Պտուղը չոր տուփիկ է։ Ծաղկում է հունիսից-հուլիս, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Ճապոնիայում և Չինաստանում։ Հայաստան է ներմուծված 1950 թվականին, մշակվել է Երևանում և Վանաձորում։ Ներկայումս լավ է հարմարվել մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների պայմաններում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Բարձր լեռնային շրջաններում խիստ ցրտահարվում է։ Առանձնապես բարձր են գնահատվում լիաթերթիկ այլատեսակները։ Արագ է աճում, լուսասեր է, պահանջկոտ հողի նկատմամբ, խոնավասեր, սակայն լավ է դիմանում կարճատև երաշտին։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհուրդ է տրվում օգտագործել դեկորատիվ խմբերում, որպես մենաթուփ, երկարատև ծաղկող այգիներում։ Գազադիմացկունության շնորհիվ կարելի է մշակել նաև արդյունաբերական ձեռնարկությունների բակերում։ Հեշտությամբ է բազմանում սերմերով և թփի բաժանման միջոցով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 12։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա խորդուբորդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա խորդուբորդ» հոդվածին։ |
|