Դիմիտրովգրադ (բուլղար․՝ Димитровград ), քաղաք Բուլղարիայում՝ Թրակիա պատմական տարածաշրջանի բուլղարական հատվածում, Հասկովոյի մարզում, մարզկենտրոնից՝ Հասկովո քաղաքից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է[3][4][5]։ Ընկած է Մարիցա գետի զույգ ափերին[6][7]։ Անվանակոչվել է Բուլղարիայի առաջին կոմունիստ ղեկավարի՝ Գեորգի Դիմիտրովի պատվին։
Հիմնադրվել է 1947 թվականին՝ մերձակայքում տարածվող գորշ ածխի Արևմտա-մարիցյան ավազանի շահագործմանը զարկ տալու նպատակով[6]։ Պլանավորվել է որպես սոցիալիստական արդյունաբերական քաղաք և կառուցվել ըստ պլանի։ Շինարարության մեկնարկը տրվել է 1947 թվականի մայիսի 10-ին[8]։
1970 թվականին Դիմիտրովգրադում առաջին անգամ անց է կացվել բանաստեղծ Պենյո Պենևի անունը կրող բանաստեղծական փառատոն, որը դարձել է ավանդական և կազմակերպվել յուրաքանչյուր տարի։ 1980 թվականին սկիզբ է դրվել բուլղարական թատերական աֆիշի (ազդագրի) բիենալեին։ 1987 թվականին բացվել է Պենյո Պենևի թանգարանը։
1992 թվականին՝ Բուլղարիայում կոմունիզմի փլուզումից կարճ ժամանակ անց, Գեորգի Դիմիտրովի հուշարձանը իշխանությունների կարգադրությամբ պատվանդանից ցած է գցվել, բայց այդ քայլը հարուցել է քաղաքաբնակների դժգոհությունը, և քաղաքային խորհուրդը 2012 թվականին որոշում է կայացրել 2013 թ. վերականգնել հուշարձանը հին տեղում[9] (այդ որոշումը դեռևս չի իրագործվել)։
↑ 6,06,1Димитровград // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 8. М., «Советская энциклопедия», 1972. стр.267
↑Димитровград // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 1. М., "Советская энциклопедия", 1991. стр.391
↑Цитат уеб| уеб_адрес = https://www.citypopulation.de/php/bulgaria-haskovo.php | заглавие = „The population of all towns and villages in Haskovo Province with 50 inhabitants or more according to census results and latest official estimates“| достъп_дата = 16 януари 2018 | издател = citypopulation.de | език = en